Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Օսեթիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը. Интерфакс

Հունիս 15,2016 11:55

Հարավային Օսեթիայի խորհրդարանն առաջիկա նիստի ընթացքում կքննարկի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը։ Այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը։

Այս լուրը մեկնաբանել են Հարավային Օսեթիայի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից. «Հայոց ցեղասպանության ճանաչումն Օսեթիայի օրենսդիր մարմնում քննարկվել էր դեռևս անցյալ տարի, բայց հայկական սփյուռքի պաշտոնական դիմումը խորհրդարան է հասել երեքշաբթի օրը»։

Օսեթիայի խորհրդարանի մամուլի ծառայությունից ասել են, որ իրենց երկրի որոշ խորհրդարանականներ նշում էին, թե Հայաստանն իր հերթին պետք է ճանաչի օսեթացիների ցեղասպանությունը, բայց դա այնքան էլ սկզբունքային չէ. «Սկզբունքայինն այն է, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները հարավօսեթական համայնքի լիիրավ անդամներ են, նրանցից շատերը կռվել են մեր պետության ազատության և անկախության համար, մեզ հետ միասին կրել են պատերազմական տարիների դժվարությունները, նրանցից ոմանք էլ այն հայերի սերունդներն են, որոնք փախել են ցեղասպանությունից»։

Խորհրդարանականների կարծիքով՝ եթե Հարավային Օսեթիայի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կվերականգնվի պատմական արդարությունը եղբայրական հայ ժողովրդի հանդեպ, որը, ինչպես և օսեթացիները, ենթարկվել է ցեղասպանության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930