Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Պետրոսյան. «Մշակույթից էկոնոմիկա, ապա ավիացիա, հոյակապ առաջընթաց». «Ժողովուրդ»

Հունիս 15,2016 11:42

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի կարծիքով կառավարության կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությունը բլեֆ է, քանի որ մեր երկինքը երբեք էլ փակ չի եղել։ Ավիացիայի ոլորտի հետ կապված այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Շահեն Պետրոսյանի հետ։

Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնանկությունը եւ Սերգեյ Ավետիսյանի նշանակումը։ Այս փոփոխությունը հայկական ավիացիային ի՞նչ կտա։

– Անձամբ չեմ ճանաչում Սերգեյ Ավետիսյանին։ Մի անգամ ես իր հետ շփվել եմ, երբ ինքը մշակույթի նախարարության գործերի կառավարիչն էր։ Հետագայում նշանակվեց էկոնոմիկայի փոխնախարար, ապա՝ սուպեր ավիացիոն մասնագետ (ծիծաղում է-Ա.Հ.)։ Պարզ է, չէ՞. մշակույթից էկոնոմիկա, ապա ավիացիա, հոյակապ առաջընթաց:

Պարոն Պետրոսյան, իսկ ինչո՞ւ են Հայաստանում ավիատոմսերի գներն ավելի թանկ, քան Վրաստանում։

– Ինչպես հայտնի է՝ ավիացիոն փոխադրումների գինն առաջանում է օդանավի վարձակալության, նավթի գնի, օդանավակայանի սպասարկման վարձերից։ Մեզ մոտ վառելիքի գինը 2 անգամ ավելի բարձր է, քան Վրաստանում։ Բնական է, որ եթե ավստրիական ընկերությունը գալիս է եւ այստեղից է նավթ լիցքավորում, ապա ինքը կրկնակի թանկ է վճարում, քան Թբիլիսիում կվճարեր։ Այսինքն՝ վառելիք ներկրողը X գումարով վաճառում է օդանավակայանին, որն էլ 2 անգամ թանկ գնով վաճառում է օդանավերին։ Մինչդեռ օդանավակայանը կարող է իր սպասարկման գումարը ավելացնել, իսկ վառելիքը վաճառել այն գնով, որով գնել է։ Դրա համար էլ ավիատոմսերի գները Հայաստանում այդքան թանկ են։ Բացի այս՝ օդանավը այստեղ մի քանի հարյուր դոլարով թանկ է կայանում, քան Թբիլիսիի կամ այլ օդանավակայաններում։

Օդանավակայանն ինքը արդեն մենաշնորհային կառույց է, վառելիք բերողը՝ նույնպես, այս դեպքում երկուսն էլ իրար հետ գալիս են հանցավոր համագործակցության։ Դրա համար էլ ոչ մի նորմալ ընկերություն չի ցանկանում գալ։ Օրինակ՝ «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերությունն իր նավթով է գալիս, այստեղից նավթ չի գնում։ Դրա համար էլ նրանց առաջարկած տոմսերը մատչելի են։

Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Նախ՝ Շահենը ընենց ա խոսում, կարծես ինքը ավիացիայի սուպեր մասնագետ ա: Նույն կարգի դեմք էլ ինքն ա, ում վրա որ ծիծաղում ա: Երկրորդ՝ դատողությունները տոմսերի գների մասին էնքան պրիմիտիվ են, որ լրիվ բացահայտում են թե ում օրոք դրվեց հայկական ավիացիայի քանդվելը: Մի հատ հլը հարցրեք, թե նախքան ՀՀՇ-ի անդամ դառնալը, Շահենը քանի անգամ ա ինքնաթիռ տեսել: Չեմ ասում նստել, այլ՝ տեսել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930