Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շանհայի համագործակցության կազմակերպությունը նշում է հիմնադրման 15-ամյակը. «ՏԱՍՍ»

Հունիս 15,2016 11:41

Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որտեղ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունի նաև Հայաստանի Հանրապետությունը, նշում է հիմնադրման 15-ամյակը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Կազմակերպության համար առանցքային նշանակություն ունի ընթացիկ տարվա հունիսի 23-24-ը Տաշքենդում կայանալիք գագաթնաժողովը, որտեղ, կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքերով, կհստակեցվի Շանհայի համագործակցության կազմակերպության հետագա զարգացման ծրագիրը։

Խոսելով Տաշքենդում կայանալիք գագաթնաժողովի մասին` կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովն ասել է. «Կազմակերպության անդամ պետությունների նախագահները կհավաքվեն Ուզբեկստանի մայրաքաղաքում, որպեսզի քննարկեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության օրակարգային հարցերը»։

Տեղեկացնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ տարբեր ձևաչափերով առնչվում է աշխարհի 18 պետություն, որոնց բնակչության թիվը կազմում է մարդկության 44%-ը։ Կազմակերպության լիիրավ անդամներն են Ղազախստանը, Ղրղզըստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։ Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան և Պակիստանը։ Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան էլ համարվում են երկխոսության գործընկեր պետություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930