ՀՀԿ-ն վաղը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին աջակցելու մասին։ Լուրեր կան, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հույսը չէր կորցնում, որ ինքն է լինելու ՀՀԿ թեկնածուն, մինչեւ հոգու խորքը վիրավորվել է հարազատ ՀՀԿ-ից, որը որոշել է պաշտպանել ճակատի գիրը մի քանի անգամ փոխած Սամվել Բալասանյանին:
– Պարոն Ղուկասյան, երեւի, որ Բալասանյանն արժանացել է ՀՀԿ-ի աջակցությանը, դրա՞ համար եք վիրավորված Ձեր թիմից։
– Պահ-պահ-պահ, գիտեք, մի բան ասեմ. «Նմանը զնմանին գտանե»,
ամեն մարդ իր երամն ունի, ամեն մեկն իր ընկերն ունի, գիտեք, ես… ես
Կարդացեք նաև
ոչ մի բան չունեմ ասելու։ ՀՀԿ-ն էլ իր որոշումը դեռ վերջնական չի կայացրել։
– Եթե կայացնի, հնարավո՞ր է լքեք ՀՀԿ-ն։
– Ես ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվում։
– Կուսակցությունից դո՞ւրս եք եկել։
– Ես, ճիշտն ասած, ոչ գիտեմ՝ դուրս եմ եկել, ոչ գիտեմ՝ ներս եմ
մտել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում