Այս սյուրռեալիստական պատկերը հիշեցնում է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» այն դրվագը, երբ Արտաշես Ա արքայի մահից հետո նրա որդի Արտավազդը նախանձելով հոր փառքին` դժգոհել էր. «Երբ դու գնացիր,/ Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,/ Ես այս ավերակների վրա/ Ո՞ւմ թագավորեմ»:
Լուսանկարում պատկերված ավերակներին, որ վերաբերում են
ոչ թե մ.թ.ա. 2-րդ դարին, այլ մեր օրերին, հանդիպել ենք Աշտարակ քաղաքի կենտրոնում: Բարեբախտաբար, քաջքերը չկային, ինչպես ավանդապատման մեջ, որ զարմացած անցորդներին Արտավազդի ճակատագրին արժանացնեին ու արգելափակեին Մասիսի քարանձավում, դրա համար էլ շատերը լուսանկարվում էին լքված տան առաջ «բազմած» կահույքին նստած` գուցե երազելով նկարահանվել որեւէ պատմական ֆիլմում կամ գոնե տեսահոլովակում:
Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
15.06.2016