Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է տեղի ունեցել Գարեգին Նժդեհի արձանի տակ. «Ժամանակ»

Հունիս 15,2016 10:25

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ուշակովը երեկ հայտարարել է, որ հունիսի 20-ին ՌԴ նախագահ Պուտինը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Այս հանդիպման հավանականության մասին ավելի վաղ խոսել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, իսկ այժմ ՌԴ նախագահի օգնականը փաստորեն խոսում է այդ մասին առանց թեական շեշտադրումների:
Սանկտ Պետերբուրգում Պուտինի հովանու ներքո այդ հանդիպմանը փաստորեն նախորդում է հայ-ռուսական «արձանային» սկանդալը, որը հրահրել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Պաշտոնական Երևանը Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ Զախարովայի հայտարարություններին ակնհայտորեն փորձեց մեղմ արձագանքել, այսինքն՝ արձագանքել հնարավորինս փափուկ: Պետք է նկատել նաև, որ արձագանքները եղան հնարավորինս ցածր մակարդակով: Երևանն ակնհայտորեն գնաց սուր անկյուններ չառաջացնելու ճանապարհով:

Միևնույն ժամանակ Երևանը սրան զուգահեռ Հայաստանի ԱԺ նիստի օրակարգ չընդգրկեց հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի վերաբերյալ համաձայնագիրը: Այսպիսով ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահի հովանու ներքո Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ հայ-ռուսական հարաբերությունները աչքի ընկան հերթական բարդ կամ, մեղմ ասած, ոչ հարթ դրվագներով:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930