Ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Փոլ Ռայենը մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի պայքարը ոչ թե մահմեդականության դեմ է, այլ ծայրահեղականության դեմ։
«Չեմ կարծում, որ ԱՄՆ մահմեդականների մուտքը արգելելը խոսում է մեր երկրի շահերից, դեռ ավելին, այն հակասում է ոչ միայն հանրապետական կուսակցության, այլ նաեւ ամերիկյան գաղափարներին։ Իրավիճակի վերահսկման խելամիտ միջոց է կատարելագործել անվտանգության միջոցները, այլ ոչ հրահրել կրոնական խտրականություն»:
Նշենք, որ հանրապետականների նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Փոլ Ռայենին հակառակ կարծում է, թե ԱՄՆ-ը պետք է փակի սահմանները՝ արգելելով մահմեդականների մուտքը ԱՄՆ։
«Դոնալդ Թրամփը կոչ է անում փակել ԱՄՆ-ի սահմանները, քանի դեռ մեր կառավարությունը գլուխ չհանի թե ինչ է կատարվում»:
Կարդացեք նաև
Ի պատասխան Թրամփի այս հայտարարությանը Հիլարի Քլինթընը նշել էր։
«Մահմեդական կրոնի դեմ պատերազմ հայտարարելը խելամիտ չէ։ Դոնալդ Թրամփի բարձր հայտարարությունները հակասում են ԱՄՆ-ի կրոնի ազատության մասին սկզբունքներին, դրանք վտանգավոր են»:
Նյութն ամբողջությամբ՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի կայքում