Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Պռոշյանը «ստորացրեց» Աղայանին

Հունիս 15,2016 18:00

Այս ձեռնափայտը պատկանել է հայ դասական գրող Պերճ Պռոշյանին եւ ներկայումս էլ պահվում է գրողի` Աշտարակում գտնվող տուն-թանգարանում: Ձեռնափայտը Ղազարոս Աղայանի դիմապատկերով է: Պռոշյանն է հատուկ պատվիրել` Աղայանին նսեմացնելու նպատակով, քանի որ մշտապես գժտված էր նրա հետ: Ասում են՝ երբ այդ ձեռնափայտը ձեռքին զբոսնում էր, ու հարցնում էին, թե ինչ է անում, Պռոշյանը, որ հումորի բացառիկ զգացողություն ուներ, պատասխանում էր, թե Աղայանի հետ ման է գալիս: Իմիջիայլոց, միմյանցից նեղացած ու տեւական ժամանակ չշփվող գրչակիցներին հաշտեցրել է Հովհաննես Թումանյանը: Այդ մասին իր հուշերում վկայում է նաեւ Թումանյանի դուստրը` Նվարդը:

«Ղազարոս Աղայանը եւ Պերճ Պռոշյանը գժտված էին ու տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, եւ այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչեւ ճաշի ժամը` մինչեւ Աղայանի գալը: Ճաշում են միասին եւ այդ օրը երեքով նկարվում են՝ հաշտությունը հավերժացնելով լուսանկարով»,- գրել է Նվարդ Թումանյանը: Ինչ վերաբերում է Պռոշյանին, նա բացի գրող եւ թարգմանիչ լինելուց՝ նաեւ հրաշալի լուսանկարիչ էր: 1876 թվականին, երբ Պռոշյանի արհեստանոցն են գալիս 10-12 զինվորներ ու խնդրում լուսանկարել իրենց, գրողը մտածելով, որ այդքան մարդու լուսանկարելը իրենից շատ ժամանակ կխլի, նկարում է միայն մեկին: Նույն զինվորի լուսանկարը Պռոշյանը բազմացնում է ու տալով բոլորին` համոզում, թե նման է յուրաքանչյուրին:

Լուսանկարը`
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

«Առավոտ»

14.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930