Լրահոս
Օրվա լրահոսը

Պղպեղը շատ հարուստ է սիլիցիումով, առանց որի երեխաների աճը կանգ է առնում

Հունիս 15,2016 14:00

Պղպեղի հյութը օգտագործվում է ոսկրային բոլոր հիվանդությունների, լնդախտի, հղիության ընթացքի բարդացումների, արյան ցածր ճնշման,
անոթների խցանումների դեպքում

Պղպեղի բաղադրությունը կազմված է ազոտային հյութերից, եթերայուղերից, ճարպերից, բջջանքից, խեժերից, վիտամիններից եւ այլ օգտակար նյութերից։
Պղպեղն օգտագործել են ստամոքսի քրոնիկական հիվանդությունների դեպքում։ Վիտամին C-ի պարունակությամբ պղպեղը 5-6 անգամ գերազանցում է ցիտրուսային բույսերին։ Կծու պղպեղը 10 անգամ շատ վիտամին C է պարունակում, քան քաղցրը։
Պղպեղի հյութն օգտագործել են ցինգայի բուժման, մազերի, եղունգների ամրացման, քրտնագեղձերի աշխատանքի բարելավման համար։

Հատկապես կարմիր պղպեղի հյութը ակտիվ կերպով մաքրում է օրգանիզմը նիտրոլամիններից, որոնք շրջակա միջավայրից, ծխախոտի ծխից են թափանցում օրգանիզմ։

Պղպեղը շատ հարուստ է սիլիցիումով, որն անհրաժեշտ է եղունգների, մազերի կառուցման համար, բարերար ազդեցություն է թողնում գլխուղեղի կեղեւի վրա։ Առանց սիլիցիումի՝ երեխաների աճը կանգ է առնում, առաջանում են շնչառական, մաշկային, ուռուցքային հիվանդություններ։

pxpex8.-2
Այսպիսով, քաղցր պղպեղի հյութը օրգանիզմի վրա ազդում է որպես հակասկլերոտիկ, մանրէասպան, լեղամուղ, արյունաստեղծ, միզամուղ, ցավազրկող, ամրապնդող, քրտնամուղ, հակաուռուցքային, շաքարն իջեցնող, անոթամաքրիչ, ախորժաբեր միջոց։

Թարմ հյութը սկսում են խմել 10-30 միլիգրամից (1-3 թեյի գդալ), օրը 2-3 անգամ, ուտելուց 15-20 րոպե առաջ, աստիճանաբար հասցնելով 100-150 միլիգրամի՝ օրը 2-3 անգամ։

Ռուսական բժշկությունն այս հյութը օգտագործում է նաեւ ոսկրային բոլոր հիվանդությունների, լնդախտի, հղիության ընթացքի բարդացումների, արյան ցածր ճնշման (հիպոտոնիա), անոթների խցանումների, արյունահոսությունների դեպքում։
Պրոստատիտի դեպքում հավասար չափերով խառնում են պղպեղի, գազարի, վարունգի, բազուկի հյութերը ու խմում օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ, մեկ ամիս տեւողությամբ։ Անհրաժեշտության դեպքում կրկնել 20 օր հետո։
Պղպեղի հյութի ու մեղրի խառնուրդը (կես բաժակ հյութ + 1 ճաշի գդալ մեղր) ընդունում են 1-2 ճաշի գդալ, օրը 3-4 անգամ, ուտելուց 40 րոպե առաջ` որպես նյարդային համակարգի հանգստացման միջոց։ Բուժման տեւողությունը 15 օր է եւ ավելի, մինչեւ լրիվ ապաքինումը։

pxpex8.-3
Հակացուցումներ. չի կարելի օգտագործել ստամոքսի, 12-մատնյա աղիքի խոցի, ստամոքսի բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի, երիկամների քրոնիկական հիվանդությունների, ստենոկարդիայի, հիպերտոնիայի, ընկնավորության դեպքում։ Նույնիսկ նոսրացված հյութն այս դեպքերում կարող է վտանգավոր լինել։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

14.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930