Լրահոս
Օրվա լրահոսը

Թանաքի հետքերը հագուստից մաքրեք տաք կաթով կամ մածունով

Հունիս 15,2016 13:30

Կարմիր թանաքի բծերը կարելի է հեռացնել սպիրտով ու քացախով

Դպրոցականների հագուստները հաճախ են փչանում թանաքի հետքերի պատճառով եւ որպեսզի հագուստին հաղորդեն նոր, մաքուր տեսք, անհրաժեշտ է իմանալ մի քանի պրակտիկ կանոններ: Նման բծերը հիմնականում մաքրում են ժավելի լուծույթով, բայց կարելի է նաեւ հանել տաք կաթով կամ մածունով:

hetqer8.-1
Թանաքի հետքերը մաքրվում են նաեւ`
1.Գլիցերինի եւ էթիլսպիրտի խառնուրդով (1:1)։
2. Տաք քացախով։
3. Աղի եւ կիտրոնի աղի լուծույթով։
4. Անուշադրի սպիրտի եւ ջրի խառնուրդով։
5 Կերակրի սոդայով կամ կիտրոնի հյութով։

hetqer8.-2

Բամբակյա, բրդյա, մետաքսյա հագուստի վրայից թանաքի հետքերը խորհուրդ է տրվում անցկացնել
6. Սպիրտի եւ ջրի խառնուրդով։
7. Կիտրոնի հյութով։
8. Վալերիանի կաթիլներով (կատվախոտի թուրմով)։
9. Քացախի, էսենցիայի եւ ջրի խառնուրդով։
10. 100 գրամ ջրածնի գերօքսիդի եւ 0,5 թեյի գդալ անուշադրի սպիրտի խառնուրդով։
11. Բնափոխված սպիրտով, որին պետք է մի քիչ աղաթթու ավելացվի (1 ճաշի գդալ սպիրտին՝ 2-3 կաթիլ աղաթթու)։

hetqer8.-4

Նուրբ մետաքսե գործվածքների վրայից թանաքի բծերը կարելի է մաքրել կարտոֆիլի ալյուրից եւ ջրից պատրաստված զանգվածով։ Զանգվածը պետք է լցնել գործվածքի վրա, թողնել, որ չորանա, հետո այն թափ տալ եւ լվանալ սկզբում օճառաջրով, իսկ հետո՝ քացախաջրով։

Գունավոր կտորի վրայից թանաքի հետքերը մաքրել
– Անուշադրի սպիրտի եւ բեւեկնախեժի (սկիպիդար) խառնուրդով (1:1 հարաբերությամբ), երբ թանաքը լուծվի, լավ լվանալ։
– 5 մաս գլիցերինի եւ 2 մաս բնափոխված սպիրտի խառնուրդով։
Կարմիր թանաքի բծերը կարելի է հեռացնել սպիրտով ու քացախով։
Քիմիական մատիտի կամ գնդիկավոր գրչի հետքը մաքրել սպիրտով։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

14.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930