Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ճանաչված բժիշկը՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու

Հունիս 14,2016 23:40

Գյումրու՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն հանդես կգա սեփական թեկնածուով: Չնայած տարբեր լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ՀՅԴ ցուցակի առաջին տեղը զբաղեցնելու է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այնուհետ շատերը համոզված պնդում էին, որ հենց մարզպետ Հովսեփ Սիմոնյանն է գլխավորելու այն, այսօր հայտնի դարձավ, որ առաջին տեղում ճանաչված բժիշկ Աշոտ Կորյունի Կուրղինյանն է: Նա «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրենն է, ՀՅԴ Գյումրու «Արտավազդ Ալիխանյան» կոմիտեության անդամ է:

Նկատենք՝ այս կուսակցությունն առաջինն է, որը հրապարկեց համամասնական ցուցակը գլխավորող անձի անունը: Մյուս կուսակցությունները, թեեւ մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին, սակայն դեռ մտորումների ու քննարկումների մեջ են: Հիշեցնենք, որ  Ընտրական օրենսգրքով այսուհետ հանրապետության երկրորդ ու երրորդ քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում, համայնքի ղեկավարի ընտրություններն անցկացվելու է համամասնական համակարգով, այսինքն` Երևանի մոդելով:

Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ բժշկական աշխարհը եւս իր թեկնածուն ունի, որը հարգված, ներկայանալի անձ է, գործարարները նույնպես հավակնում են քաղաքապետի պաշտոնին, բավական հետաքրքիր ընտրական պատկեր կարելի է կանխատեսել:

Լուսանկարը՝ Աշոտ Կուրղինյանի ֆեյսբուքյան էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930