Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարզերում ֆիզիկական կուլտուրա առարկայի դրվածքը հիմնականում վատ է (ֆոտոշարք)

Հունիս 14,2016 22:55

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճների վիճակին, գույքային ապահովության մակարդակին եւ առկա մյուս խնդիրներին: Շրջայցին մասնակցեց նաեւ «Առավոտ» օրաթերթի եւ Aravot.am կայքի մարզական նյութերի պատասխանատուն:

Հասկանալի է, բոլոր գյուղերն այցելել հնարավոր չէր: Բայց այն գյուղական համայնքներում, որտեղ եղանք, ընդհանուր պատկերը հիմնականում նույնն էր, ինչ հանրապետության մյուս մարզերում: Ափնայի դպրոցի դահլիճը սեփական ուժերով մասնակի վերանորոգված է, սակայն դահլիճը հեռու բավարար համարվելուց: Այն վերջնական տեսքի բերելու եւ մարզագույքով ապահովելու կարիք ունի: Շենավանի դպրոցի դահլիճի շենքային պայմանները համեմատաբար ավելի լավ են, բայց այստեղ էլ գույքի անհրաժեշտություն կա: Նույն վիճակն է նաեւ Վարդենուտի դպրոցում: Իսկ ահա Արտաշավանի դպրոցի մարզադահլիճը ավերակ է հիշեցնում:

aragacotn_1

Խնդիրների թվարկումը շարունակելու անհրաժեշտություն չկա, քանի որ, ինչպես ասացինք, պատկերը նույնն է: Ավելացնենք միայն, որ մեր եղած գյուղական դպրոցներում մարզադահլիճները հիմնականում չեն ջեռուցվում եւ ստացվում է, որ տարվա մեծ մասը դրանք պարապության են մատնված:

Դպրոցների տնօրենները եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչները փաստեցին, որ առանց այդ էլ սառը կլիմայական պայմաններ ունեցող տարածաշրջանում ձմռան ամիսներին ցրտի պատճառով ֆիզկուլտուրայի դահլիճներում դասեր չեն անցկացվում. դրանք փոխարինվում են շախմատով: Իսկ եթե արձանագրենք նաեւ այն, որ ամռան ամիսներին էլ դպրոցներում արձակուրդ է, ստացվում է, որ դպրոցական դահլիճները լավագույն դեպքում աշակերտներին ծառայել կարող են սեպտեմբեր-նոյեմբեր եւ մարտ-մայիս ամիսներին, այն էլ, եթե տնօրենները եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչները գիտակցեն ու պատշաճ կարեւորություն տան աճող սերնդի առողջության պահպանման ու ամրապնդման ռազմավարական նշանակություն ունեցող խնդրին: Ի դեպ,  Արագածոտնի մարզում մեզ հանդիպեցին նաեւ այդպիսի հանրակրթական դպրոցներ:

aragacotn_2 aragacotn_4

Ընդհանուր տպավորությունից ընդհանրապես դուրս էր Աշտարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցը, որը տարիներ առաջ հիմնանորոգվել է Լինսիի հիմնադրամի միջոցներով եւ գտնվում է հոգատար տնօրինության ձեռքում: Ֆիզկուլտուրայի երկու դահլիճներն էլ գրեթե կատարյալ վիճակում են, լուսավոր ու տրամադրող ու ծառայում են իրենց նպատակին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Շրջայցի ավարտին Aravot.am-ը զրուցեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ: Նրանց հետ հարցազրույցները՝ քիչ հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930