Նախորդ շաբաթ Լոռու մարզի Սարամեջ համայնքում գայլերի հարձակումից տուժած ընտանիքին այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից դրամական աջակցություն հանձնվեց:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի լուսաբացին նշված համայնքի բնակիչ Խորեն Պողոսյանը վատ պաշտպանված անասնագոմում հոշոտված էր գտել ավելի քան 60 ոչխարների: Դեպքի մասին տեղյակ էր պահվել մարզի ղեկավարին: Նրա հանձնարարությամբ մարզպետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցներն այցելել էին համայնք՝ դեպքի մանրամասներին ծանոթանալու և վնասի չափերը ճշտելու նպատակով: Մարզի ղեկավարի կողմից ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի և Սարամեջ համայնքի ղեկավարի հետ:
Լոռու մարզպետարան