Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Գյումրու նախկին մարզային հիվանդանոց, որի շենքը, վարչապետի տեղեկացմամբ, կառավարությունը նվիրաբերել է շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին ներդրումներ կատարելու համար: Այս շենքում գործարարը բացելու է տեքստիլ արդյունաբերական ձեռնարկություն:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ բազմաթիվ նման ծրագրեր են իրականացնելու Գյումրի քաղաքում ու ընդհանրապես Շիրակի մարզում աշխատատեղեր ստեղծելու համար: Վարչապետի այս խոսքի վրա լրագրողը նրան հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ գալով Գյումրի՝ խոստացել էր 3-6 ամիս հետո 300 աշխատատեղ ստեղծել, ինչո՞ւ դեռ ստեղծված չէ: «Ժամկետի մի քիչ խախտում ենք իրականացրել, ոչինչ, ներող կլինեք, կարեւորը որ 300-ի փոխարեն 400 աշխատատեղ ենք ստեղծում», ասաց վարչապետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ