Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետաոյանը համալրել է իշխող ՀՀԿ-ի շարքերը: Aravot.am-ի տեղեկություններով՝ պատգամավորն առաջիկայում ցանկանում է դառնալ Արթիկի քաղաքապետ: Իր ցանկությունը պատգամավորը փոխանցել է իշխող ՀՀԿ-ի ղեկավար այրերին: Հավելել է նաեւ, որ Արթիկի քաղաքապետի պաշտոնում իրեն կարդարացնի: Այսինքն, խորհրդարանական ընտրություններում կաշխատի ՀՀԿ-ի համար:
Aravot.am-ին այդպես էլ չհաջողվեց այս ամենի շուրջ խոսել պատգամավորի հետ: Նա խորհրդարանում առիթից առիթ է լինում, իսկ մեր հեռախոսազանգերին չարձագանքեց: ՀՀԿ-ական պատգամավորները, սակայն, մեզ հետ զրույցներում փաստում էին, որ հայտնի փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ից առաջինը հեռացած Մուշեղ Պետոյանը վերջին շրջանում բավական ջերմ հարաբերություններ ունի ՀՀԿ-ականների հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև