Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է հերթական վարկի կեսն այդպես էլ չտրամադրվի

Հունիս 14,2016 19:33

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2016 թվականի հունվարի 26-ին՝ Երեւանում եւ 2016 թվականի հունվարի 29-ին՝ Լյուքսեմբուրգում, ստորագրված

Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհի նախագիծը: Քննարկման ընթացքում հիմնական զեկուցող՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանին պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղելով մատնացույց արեց, որ ելնելով նախագծից՝ առկա է վտանգ, որ նախատեսված վարկային գումարի 50 տոկոսը  դեռ հստակ չէ և այն այդպես էլ հավանական է չտրամադրվի: Հաջորդ հարցն առնչվում էր միջպետական ավտոճանապարհների լուսավորվածության խնդրին:

Փոխնարարարը չբացառեց, որ թեկուզ չնչին, բայց առկա են վտանգներ, որ վարկային գումարի կեսը կարող է այդպես էլ չտրամադրվել, սակայն դրա հավանականությունն անհամեմատ փոքր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930