Այսօր աշխատանքային այցով Գյումրիում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞վ կգլխավորի Հանրապետական կուսակցության ցուցակը Գյումրու ՏԻՄ ընտրություններում, ո՞ւմ են պատրաստվում սատարել:
«Դեռ որոշում չունենք, կքննարկենք, բայց կարող եմ ասել, որ գործող քաղաքապետից գոհ ենք»,- ասաց վարչապետը: Ճշտող հարցին՝ այսինքն Հանրապետականը սատարելո՞ւ է գործող քաղաքապետին, վարչապետն ասաց. «Այսինքն խնդրում եմ մի քննարկեք իմ ասածը, ես ասում եմ՝ գործող քաղաքապետից գոհ ենք, բայց դեռ որոշում չունի կուսակցությունը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև