Հունիսի 11-ին տեղի է ունեցել Չինաստանի Ճըձյանգ նահանգի Նինգպո քաղաքի ազատ առևտրի գոտում Հայկական ազգային տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Նինգպոյի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, Նիգպոյի ազատ առևտրի գոտու ադմինիստրացիայի ղեկավարությունը։
Իր խոսքում, շնորհավորելով ներկաներին տաղավարի բացման կապակցությամբ, դեսպան Մանասարյանը նշել է, որ սա հնարավոր է դարձել պետական և մասնավոր հատվածում շահերի համընկնման և համադրման արդյունքում։ ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ Հայկական ազգային տաղավարի բացումը հիմք կհանդիսանա հայ-չինական մասնավոր գործարար կապերի ընդլայնման խթանման, արտահանման ծավալների աճի համար։
Տեղեկանք. Չինաստանի Ճըձյանգ նահանգի Նինգպո քաղաքի ազատ առևտրի գոտու տարածքում գործում են 16 այլ երկրների (հիմնականում՝ Եվրոպական) նմանատիպ տաղավարներ: