Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկան Անդրեասյանը պատմեց՝ ինչպես է Գեւորգ Սաֆարյանը հարվածել կապիտան Խաչատրյանին

Հունիս 14,2016 17:58

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց նաեւ ոստիկաններից Վարդան Անդրեասյանը:

Նա պատմեց, որ դեպքի օրը նկատել է՝ ինչ-որ մեկը եղեւնու կերպարանքով վազում է Ազատության հրապարակ այլ քաղաքացիների հետ, իսկ երկու ոստիկան էլ նրանց հետեւից վազելով գոռում են` «կանգնեք».

«Մոտեցանք նրանց, ասացինք, որ կանգնեն, սակայն, չենթարկվեցին: Այդ ժամանակ նրանց շարժը կասեցնելու համար Գեղամ Խաչատրյանը ոտնակ հնարք կատարեց, որից հետո էլ սկսվեց հրմշտոցը»:

Ոստիկանի խոսքով, հրմշտոցը զուգակցվել է ակտիվիստների կողմից հայհոյանքներով, քաշքշոցի ընթացքում էլ մեկը հարվածեց Գեղամ Խաչատրյանի աճուկային մասին. «Գեւորգ Սաֆարյանը հետո վազեց ծառերի հատված, բոլորս վազեցինք իր հետեւից, հայհոյում էր, մոտեցա նրան, բռնեցի ձեռքերից, որից հետո ինձ հրեց, խփեց: Բախումից հետո, երբ հրմշտոցը շարունակվեց, Գեւորգ Սաֆարյանին էլ չեմ տեսել»:

Վկա Անդրեասյանն ասաց՝ անձամբ է տեսել՝ ինչպես է Գեւորգ Սաֆարյանը հարվածել Գեղամ Խաչատրյանին. «Տեսանք, որ Գեղամ Խաչատրյանը վնասվածք է ստացել, հարվածել էր Գեւորգ Սաֆարյանը»:

Դատական նիստը հետաձգվեց մեղադրյալ Գեւորգ Սաֆարյանի միջնորդությամբ: Նա դատարանից ժամանակ խնդրեց՝ նախապատրաստի իր հարցերը վկային ուղղված: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 22-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ==Նա պատմեց, որ դեպքի օրը նկատել է՝ ինչ-որ մեկը եղեւնու կերպարանքով վազում է Ազատության հրապարակ այլ քաղաքացիների հետ, իսկ երկու ոստիկան էլ նրանց հետեւից վազելով գոռում են` «կանգնեք». ==
    Սա ոստիկանի ցուցմունք է իր վերադասի դեմ, քանի որ նրանք, մասնավորապես Օսիպյանը, պնդում էր, թե քաղաքապետարանի որոշման համաձայն, նրանք հրահանգ էին տվել թույլ չտալ տոնածառ տեղադրել, սակայն ամանորի գիշերը տոնածառի զարդաշղթաներով մարդուն գետնին տապալելը տոնածառ տեղադրելու հետ որևէ կապ չունի և որևէ առողջ բանականության չի ենթարկվում:
    Կամ այս մեկը.
    «Մոտեցանք նրանց, ասացինք, որ կանգնեն, սակայն, չենթարկվեցին: Այդ ժամանակ նրանց շարժը կասեցնելու համար Գեղամ Խաչատրյանը ոտնակ հնարք կատարեց, որից հետո էլ սկսվեց հրմշտոցը»:
    Ակնհայտորեն երևում է, որ սադրանքը սկսել է Գեղամ Խաչատրյանը, սակայն ազատությունից զրկված է ոչ թե նա, այլ նրա սադրանքի զոհը:
    Ապահովություն ունենք՝ աշխարհը չունի…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930