Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ

Հունիս 14,2016 17:54

Հարկային նոր օրենսգրքի նախագծում տեղ գտած մի շարք դրույթներ հանրային ու հատկապես բիզնես շրջանակներում լայն արձագանք են ստացել և լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:

Նախատեսվում է հարկային բեռի ավելացում հատկապես միջին բիզնեսի և մեր հանրության միջին խավը ներկայացնող աշխատուժի համար:

Տարեկան շրջանառության շեմի իջեցումը 115 միլիոն դրամից մինչև 40 միլիոն դրամ և միջին գործարարության ներառումը ավելացված արժեքի 20 տոկոսանոց տիրույթ պարզապես կոչնչացնի առանց այն էլ ծանր վիճակում գտնվող գործարարներին: Նոր օրենսգրքի կիրառմամբ միջին բիզնեսը կա’մ կվերածվի փոքրի, կա’մ դուրս կմնա բիզնես դաշտից:

Անընդունելի ենք համարում նաև միջին եկամուտ ունեցող աշխատողների եկամտահարկի տոկոսադրույքի բարձրացումը: Այդպիսով կարող է խթանվել ոչ թե լեգալ, այլ ստվերային շրջանառությունը և ստվերային զբաղվածությունը:

Համոզված ենք, որ հարկերի բարձրացման միջոցով ձախողված տնտեսական քաղաքականությունը փոխհատուցելն է՛լ ավելի կբարդացնի սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր երկրում:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը դեմ է ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքին, որը արմատապես փոխելու է Հայաստանում առկա տնտեսական հարաբերությունները՝ էլ ավելի ծանր հարված հասցնելով Հայաստանի առանց այն էլ թույլ տնտեսությանը։

Չի՛ կարելի գնալ ամեն գնով բյուջեն լցնելու վտանգավոր ճանապարհով: Բյուջեն պետք է ֆունկցիա լինի տնտեսական աճից ու զարգացումից, այլ ոչ թե դառնա բիզնեսին խոչընդոտող և մասնավոր սեփականությունը վերաբաշխող գործիք:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930