Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Հավասարակշռությունը խախտվել է հենց ՌԴ-ի կողմից» (Տեսանյութ)

Հունիս 14,2016 17:17

«Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանը անընդհատ ցանկանում է հայտարարել, որ ինքն այս տարածքում տեր ու տիրական է եւ երբեւիցե չի հեռանալու այս տարածքից»,- հունիսի 14-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) դաշինքին, ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա նկատեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ առաջինը ոչ թե այցելեց մայրաքաղաք Երեւան, այլ Գյումրի, որտեղ տեղակայված է 102-րդ ռազմաբազան, եւ հայտարարեց, որ իրենք երբեք չեն հեռացել Կովկասից. «Սա կարելի է թվարկել այդպիսի հայտարարությունների շարքին, որը իհարկե՛, սահմանափակում է մեր հնարավորությունները, և, ընդհանուր առմամբ, ցանկացած ռազմավարական նշանակություն ունեցող իրավունք, իրավասություն մեկ այլ օտար պետության տրամադրելը ուղղակի դավաճանություն է:

Ես կարծում եմ, որ այս համաձայնագրով նման հնարավորություն է նորից ընձեռնվում Ռուսաստանի Դաշնությանը, եւ մենք մեր իրավունքները զիջում ենք: Մինչդեռ սահմանադրական նշանակություն ունեցող գործառույթ է, եւ մենք չպետք է դա զիջենք մեկ այլ պետությանը, որը կցանկանա դա անել կամ չանել: Մենք չպետք է թողնենք մեր պետության պաշտպանությունը այլ պետության ցանկությունների տիրույթում»:

Զարուհի Փոստանջյանը համարում է, որ այսպիսի փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնության կողմից պատշաճ գործընկերություն ակնկալելը ուղղակի միամտություն կլինի. «Մենք նաեւ պետք է գնահատենք վերջին բոլոր իրադարձությունները՝ 5 միլիարդից ավելի հարձակվողական զենք մատակարարելը Ադրբեջանին եւ պաշտոնական հայտարարությունները, որ իրենք շարունակելու են, արդեն խախտել է այն հավասարակշռությունը, որը գոյություն ուներ մինչեւ 2014 թվականը: Եվ եթե գնահատում ենք՝ 2014 թվականի օգոստոսից սկսեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները մեր արեւելյան սահմաններում՝ արցախապատկան տարածքների նկատմամբ եւ ընդհանուր Տավուշի մարզի վրա հարձակումները, որոնք վերածվեցին ապրիլյան պատերազմի: Եվ այստեղ մենք հասկանում ենք, որ հավասարակշռությունը խախտվել է հենց Ռուսաստանի Դաշնության կողմից, եւ խախտումը շարունակվում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930