Բերդավան համայնքի թվով 200-ից ավելի բնակիչների դիմումի հիման վրա՝ քիչ առաջ դիմել եմ վարչապետին: Մասնավորապես, համայնքների խոշորացման ծրագրով նախատեսվում է, որ Բերդավան համայնքը միանալու է Կողբ համայնքին:
Նշված քայլին բերդավանցիները կտրականապես դեմ են, քանի որ նրանք առավել սերտ կապված են Նոյեմբերյանի հետ: Վարչապետին խնդրել եմ հանձնարարել ուսումնասիրել բարձրացված խնդիրը և գտնել առավել նպատակահարմար լուծում՝ Բերդավանն այլ համայնքի միացնելու գործում՝ հաշվի առնելով նաև տեղի բնակչության դիրքորոշումը:
Մամլո հաղորդագրություն