Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանից ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին քառօրյա պատերազմից հետո նամակներ են գրվել

Հունիս 14,2016 17:08

«Մի քանի գերատեսչություններում ստեղծվել էին փաստահավաք խմբեր, որոնք, միջազգային իրավունքի համապատասխան ընթացակարգերը հաշվի առնելով, փորձում էին ի մի բերել կատարվածը: Ամսի 2-ին ես ինքս մասնակցել եմ Պաշտպանության նախարարության կողմից ստեղծված խմբի աշխատանքներին: Գնացել եմ Ղարաբաղ, Մարտակերտ, այդտեղից եմ սկսել աշխատել: Հետո, իմ ունեցած տեղեկություններով, բոլոր գերատեսչությունների կատարած աշխատանքները ամփոփվել են նախագահական նստավայրում, որոնք դիվանագիտական խողովակներով հասցվել են համապատասխան վայրեր»,- այսօր «Մեդիա կենտրոնում» պատմեց իրավագետ Գաբրիել Բալայանը՝ հավելելով, որ Հայաստանից ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին քառօրյա պատերազմից հետո նամակներ են գրվել:

Նրա խոսքով, Հայաստանը չի ուզում Ղարաբաղը ներկայացնող կողմ ներկայանալ, բայց քանի որ ԼՂ-ից դիմում չէր ընդունվի, Հայաստանը ստիպված ներկայացրեց ԼՂ-ի կողմից. «Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ-ում առաջարկություն արեց, թե 94-ի զինադադարի պայմանագրերից միակողմանի դուրս են գալիս, Մամեդյարովը համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե իրենք կապ չունեն: Պատահական չէր, որ նա նման հայտարարություն արեց, որովհետև ՀՀ-ն որոշակի գործողություններ արել է, լրացրել է»:

Պարոն Բալայանը նաեւ դրական քայլ համարեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կողմից նախաձեռնած երեկվա ակցիան՝ ՄԱԿ հայաստանյան գրասենյակի միջոցով ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունին փոխանցված նամակը՝ միջազգային հետաքննություն սկսելու պահանջով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930