Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը Էդմոն Մարուքյանի հետ առանձնազրույց է ունենալու, թե ինչո՞ւ «ներվերը էլ չեն հերիքում»

Հունիս 14,2016 16:37

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով Հարկային օրենսգրքի քննադատված նախագծին՝ ասաց, որ պետք է բոլոր քաղաքական ուժերը մանրակրկիտ ուսումնասիրեն ու քննարկեն այն:

Հարցին՝ գործարարները եւս քննադատում են, արդյոք սա հարվածո՞ւմ է իրենց գրպանին եւ չկա՞ մտավախություն, որ տեղի կունենա օլիգարխների եւ կառավարության բախում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես չեմ հիշում այս տարիներին մի հարկային օրենսգիրք, որը չքննադատվի, բայց քննարկումների արդյունքում գալիս ենք ընդհանուր հայտարարի: Չի կարող բոլորի համար ամեն բան լավը լինել»:

Հարցին՝ այսինքն, ձեզ կհաջողվի՞ լռեցնել օլիգարխներին՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենք լռեցնելու համար չեն անհանգստանում. «Տարբեր ոլորտներ ունեն տարբեր շահեր, եւ եթե ՀՀԿ-ն այսօր կուլ գնա այդ տարբեր շահերին, չի կարող ունենա այն օրենսգիրքը, որն անհրաժեշտ է մեր տնտեսության ապագա զարգացման համար»:

Հարցին՝ սպառնալիքներ կան, որ մարդկանց կհանենք փողոց՝ Վահրամ Բաղդասարյանը հորդորեց այդ հայտարարություններն ընդունել որպես նախընտրական հայտարարություն. «Բա, իհարկե, մարդիկ իրենց հնարավորությունները գնահատելով, որովհետեւ գիտեն, որ իրենց հնարավորությունները թույլ են ընտրությունների համար, պետք է այդպես խոսեն: Արդյունք չեն ստանալու: Քննարկումների, լսումների ժամանակ պետք է ոտքի կանգնել, ոչ թե ժողովրդին ոտքի հանել: Եթե լինի դրա անհրաժեշտությունը, ժողովրդին ոտքի հանել պետք չի, իրենք ոտքի կկանգնեն»:

Ըստ Վահրամ Բաղդասարյանի, ինչպիսի Հարկային օրենսգիրք էլ բերեին՝ այս քննադատությունները հնչելու էին, որովհետեւ ընտրություններին բան չի մնացել:

Մեր դիտարկմանը՝ Էդմոն Մարուքյանն ասաց՝ էլ ներվ չի մնացել, ձեր հետ ի՞նչ քննարկենք՝ պետք է մարդկանց հանենք փողոցները, իշխանություններն ի վիճակի՞ են այդ ալիքի դեմն առնել՝ նա պատասխանեց. «Նո՞ր ասեց, նախկինում էդպես չէր ասում, հետաքրքիր է: Ես պետք է մի հատ առանձին հրավիրեմ ու կխոսեմ, թե ինչի՞ չի հերիքում ներվերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930