Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. Ավելի ճիշտ է տեղեկատվություն ստանալ հեռուստացույցից, պաշտոնական կայքերից, ոչ թե «Ֆեյսբուքից» եւ շրջապատից

Հունիս 14,2016 16:11

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հունիսի 14-ին «Զարկերակ» մամուլի ակումբում ներկայացրեց «Ապրիլյան քառօրյա պատերազմի հասարակական արձագանքը» թեմայով հետազոտության արդյունքները:

Ասուլիսին ներկա էր նաեւ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա կարեւորեց կատարված հետազոտությունը եւ նշեց, որ հրապարակված տեղեկատվությունը շատ երեւույթների մասին խոսուն փաստեր ներկայացրեց. «Ամենակարեւորը՝ դրական ակնկալիքներն ու սպասումները, որ ժողովուրդը ունի զինված ուժերից, այս տվյալներով ապահովվում են: Եվ զինված ուժեր-ժողովուրդ հակադարձ կապն ապահովվում է»:

Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների 15.1 տոկոսի համար ապրիլյան պատերազմի վերաբերյալ ինֆորմացիայի ստացման հիմնական աղբյուրը լրատվամիջոցներն էին, այն դեպքում, երբ 44 տոկոսի համար «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն էր, իսկ 43.8 տոկոսի համար շրջապատը:

«Ես կարծում եմ՝ դա պետք է հասկանանք ըստ մարզերի նախ: Ես վստահ եմ՝ տարբեր մարզերում տարբեր իրավիճակներ են, իհարկե՛, ցանկալի է, որ հեռուստացույցը, կայքերը ավելի շատ լինեն, նույնիսկ ճիշտ չեմ համարում, որ «Ֆեյսբուքն» է 44 տոկոս: Ավելի ճիշտ է, որ լինի հեռուստացույց, պաշտոնական կայքեր, լրատվական կայքեր, քան թե շրջապատ ու «Ֆեյսբուք»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այդ խնդիրը մտահոգիչ չի համարում, որովհետեւ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հարցվածները հնարավորություն են ունեցել մի քանի տարբերակ ընտրել, առողջ դաշտը գերակշռում էր, սակայն կարելի էր այլ իրավիճակ ունենալ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930