Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկին «հաշտեցրել» է իշխանությանն ու ընդդիմությանը

Հունիս 14,2016 15:54

Aravot.am-ի տեղեկություններով «4+4+4» ձեւաչափով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները վաղվանից վերսկսվելու են: ՀԱԿ խմբակցության ղեկավար, ձեւաչափի հեղինակներից Լեւոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ հստակ ոչինչ ասել չի կարող, բայց պատրաստակամություն կա քննարկումները վերսկսելու: Այդ մասին օրերս ասել էր նաեւ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

4+4-4Մեր տեղեկություններով, մի քանի սկզբունքային հարցերի շուրջ, որոնք պնդում էր ընդդիմությունը, համաձայնությունը մեծամասամբ կայացել է: Այդ առիթով մեր հարցին`Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ավելին ասել չի կարող, բանակցություններին չվնասելու համար:

Հետաքրքրվեցինք նաեւ`կա՞ երաշխիք, որ իշխանությունն այս անգամ էլ չի մանեւրի եւ նախորդ քննարկումների դառը փորձը չի կրկնվի: «Մենք հո մանկապարտեզում չե՞նք»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Aravot.am-ի տեղեկություններով, համաձայնության կայացմանը մեծապես նպաստել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Միասնական մոտեցում, ըստ մեր տեղեկությունների, կա միասնական փաստաթղթով՝  նույնականացման քարտով քվեարկություն կազմակերպելու եւ մատնահետքերի բազա ստեղծելու հարցում։

Համաձայնությունների ամրագրումից հետո, ամենայն հավանականությամբ արտահերթ նիստ կհրավիրվի, Ընտրական օրենսգրքում կարվեն համապատասխան փոփոխությունները: Այնուհետ դոնոր կազմակերպությունները, մասնավորապես ԵՄ-ն, կտրամադրեն նույնականացման քարտերի եւ մատնահետքերի բազա ստեղծելու համար անհրաժեշտ գումարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930