Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմակներով անձինք անցան, մտածեցի` կինո են նկարում». «Երրորդմասցի Լյովիկ»-ի սպանության գործով վկա (Տեսանյութ)

Հունիս 14,2016 15:31

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 14-ին, շարունակվեց քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանի («Երրոդմասցի Լյովիկ») եւ նրա ընկերներ Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալներն են Սարգիս Գրիգորյանը (մականունը «Ծգլ»), Սարգիս Հախանումյանը (մականունը՝ «Տլե»), Վահան Հակոբյանը (մականունը՝ «Գաստիկ»): Նրանք մեղադրվում են 2015-ի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած՝ սպանության եւ ապօրինի զենք կրելու, պահելու մեջ։

Lusine SahakyanԱյս նիստին հարցաքննվեց վկաներից Ալբերտ Չիլինգարյանը: Նա դատարանին հայտնեց, որ «Երեւան Ջուր» ընկերությունում աշխատում է որպես վարորդ-զոդող եւ դեպքի օրն իր բրիգադի աշխատակիցների հետ Նուբարաշենի խճուղում խողովակի մոնտաժման աշխատանքներ էր կատարում` համանուն քրեակատարողական հիմնարկի մոտ:

«Նրանք (նկատի ունի մեղադրյալներին.-խմբ.) արագ քայլելով անցան իմ մոտից: Մտածեցի` կինո են նկարում, թե չէ ինչո՞ւ պետք է դիմակներով մարդիկ օրը ցերեկով տենց գնան…Դիմակներով էին, դեմքերը չեմ տեսել, չեմ էլ կարող ճանաչել»,-պատմեց վկա Չիլինգարյանը, ապա դատավորին խնդրեց. «Ահագին ժամանակ է անցել, մոտ մեկ տարի: Ես էլ տարիքով մարդ եմ, մանրամասները մոռացել եմ, հիմք ընդունեք նախաքննական ցուցմունքը»:

DCIM106MEDIA

Մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը` հստակեցնելու համար մեղադրյալների` դիմակավորված լինելու հանգամանքը: Վկան պնդեց, որ երեքն էլ դիմակավորված են եղել:

Այնուամենայնիվ, դատարանը որոշեց հրապարակել Ալբերտ Չիլինգարյանի նախաքննական ցուցմունքը: Չիլինգարյանը համառեց, թե ցանկանում է տեսնել` ի՞ր ցուցմունքն է դա, ինչին ի պատասխան դատավորն ակնարկեց. «Որքան լավ կլիներ, որ բոլոր քաղաքացիները ձեզ պես պարտաճանաչ լինեին»:

Վկան հաստատեց, որ իր ցուցմունքն է` իր ստորագրությամբ: Ցուցմունքում մասնավորապես ասվում է. «Լսեցի կրակոցի ձայն` բերդի կողմից: Մտածեցի` ինչ-որ վարժանքներ են: Տասը րոպե անց երեք տղամարդ արագ քայլելով եկան եւ շենքի կողքով անցան: Առջեւից գնացողը սեւ դիմակով էր, մյուս երկուսը` ոչ»:

Սա լսելով` վկան ասաց. «100 տոկոսով ճիշտ է»: Ապա վերհիշեց, որ երկուսն առանց դիմակի էին: Այսպիսով, դատարանը հիմք ընդունեց նրա նախաքննական ցուցմունքը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930