Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քաղաքական բիճ, ջերմոցի վարունգ». Վարդան Այվազյանը՝ պատգամավորներից մեկին (Տեսանյութ)

Հունիս 14,2016 15:14

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ այս Հարկային օրենսգիրքը 7 տարի է՝ քննարկվում է. «Մարդիկ որեւէ քննարկման չեն մասնակցում, բայց որ հանկարծ իմանում են, որ հեռուստացույցով կարող ա երեւան, միանգամից թռնում են ամբիոնի մոտ ու սկսում են սենց թափ տալ:

Ես շատ լավ հասկանում եմ քաղաքական որբությունը: Մարդը, որ քաղաքական որբ է դառնում, ժամանակի ընթացքում քաղաքական բճության է տանում, բիճ է դառնում, ճուտ, այսինքն՝ պապա է ման գալիս: Հատկապես, որ ինքը ջերմոցի վարունգ է լինում ու օլիգոպոլիայի պարարտանյութով շեղված, բնականաբար, ինքը պետք ա ցույց տա, որ ինքը ընդդիմադիր ա մեկումեջ: Մի լավ ընկեր ունեմ, ասում ա՝ էնքան հեշտ ա համարձակությունը, երբ թույլատրված ա: Թույլատրությունը հանում ես՝ տակը բան չի մնում»:

Թե որ պատգամավորին էր ուղղված Վարդան Այվազյանի այս խոսքերը, պատգամավորն ում է համարում «ջերմոցի վարունգ», «քաղաքական բիճ»՝ չմանրամասնեց՝ ասելով. «Հետեւությունները թողնում եմ մարդկանց»:

Ի դեպ, այսօր ԱԺ նիստում Վարդան Այվազյանի հետ էր վիճել ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը: Նա իր ելույթում Հարկային օրենսգրքի եւ տնտեսության խնդիրների մասին խոսեց ու ասաց, որ ԲՀԿ-ն մի քանի տասնյակ առաջարկություն է ներկայացրել. «Մեր համար կարեւոր է, որ ԲՀԿ-ի կողմից առաջարկները, որ տեսանելի են, նաեւ ընկալելի եւ ընդունելի լինեն: Մի՞թե ընկալելի եւ հասկանալի չի իմ եւ մեր խմբակցության առաջարկները: Էդքան մեծ քիթ ունեք, քթածակ չունե՞ք, որ հասկանաք ինչ ա մեր ասածը»:

Երբ հաջորդը ամբիոնին մոտեցավ Նաիրա Զոհրաբյանը, նիստերի դահլիճում Էնֆիաջյանն ու Այվազյանը վիճեցին, աղմուկ բարձրացրին, Վահե Էնֆիաջյանին զսպեց նաեւ Նաիրա Զոհրաբյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Լինում է նաև քաղաքական խուլիգան՝ առաջին դեմքով: Մարդ ապշում է սրանց մակարդակից: Տեսնես Վարդան Այվազյանին ընտրողները չեն ամաչու՞մ:

  2. Մ.Գրիգորյան says:

    Իսկ նկարը կարելի է վերնագրել. «Լավ ասեցի չէ՞, քուր ջան, ջոգում ես՞»:

  3. Ինձ մեկ ա says:

    Կարող ա՞ ինքնախոստովանություն ա…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930