Լրահոս
Օրվա լրահոսը

Հողօրհնեքից գրեթե 8 ամիս է անցել, սակայն Դիլիջանում եկեղեցու շինարարությունը չի սկսվել

Հունիս 14,2016 14:54

2015թ. հոկտեմբերի 30-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դիլիջանում կատարեց եկեղեցու հողօրհնեքի արարողություն, որով տրվեց եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկը: Այն կառուցվելու է Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով, Ռուբեն Վարդանյանի եւ Գագիկ Ադիբեկյանի բարերարությամբ:

Դիլիջանում եկեղեցու շինարարությունը դեռ չի սկսվել: Այդ մասին տեղեկացանք Դիլիջանի քահանա Տեր Շավարշ Սիմոնյանից: Նրա վկայությամբ՝ դրա պատճառն այն է, որ եկեղեցու նախագծում փոփոխություններ պետք է կատարվեն: 16200 բնակիչ ունեցող Դիլիջանում եկեղեցի չկա, արդեն 6 տարի Տեր Շավարշ քահանան հոգեւոր արարողություններ է կատարում «Թուֆենկյան» թանգարանային համալիրի մաս կազմող սենյակներից մեկում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930