Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հ. Նաղդալյան. «Ժամանակն է համալիր, կոնցեպտուալ լուծումների»

Հունիս 14,2016 14:47

«Այսօր մենք անհրաժեշտություն ունենք հիմնարար փոփոխությունների, նոր լուծումների, կոնցեպտուալ մոտեցումների, քանզի այսօր մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ, քանի որ կա ժամանակի հրամայականը , արտահայտված երկրի նախագահի հայտնի ելույթում, ուր շեշտադրվում էր երկրում տնտեսական առաջընթաց , տնտեսվարողների գործունեությունը ծավալելու և ընդլայնելու հստակ հեռանկարներ ապահովելու մասին, սա դրված է  նաև  կառավարության ծրագրում՝ որպես գերակայություն, և հարկային օրենսգիրքը բարելավելու    առաջին նպատակը   ՝ այդ խնդիրները  լուծել ՝նպաստել  նշված նպատակադրումների իրագործմանը», –  այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ որքան էլ ֆիսկալ խնդիրները  մշտապես կարևոր են և կարևոր են նաև հարկային վարչարարության խնդիրները և լուծումները, այնուամենայնիվ, այժմ ժամանակն է՝ համալիր, կոնցեպտուալ լուծումների , կայուն և կանխատեսելի դաշտ ստեղծելու երկարաժամկետ հեռանկարի համար:

ԱԺ փոխխոսնակն իր ելույթում առանձնացրել է մի քանի կարևոր բարեփոխումներ, որոնք ի հայտ կգան հարկային նոր օրենսգրքի կիրառմամբ.

«Կկարգավորվեն հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների հետ կապված հարաբերությունները ՝ հնարավորինս կրճատելով հարկ վճարողների մոտ ստուգումներ իրականացնելը՝ շեշտը դնելով վերլուծությունների և կամերալ, գրասենյակային ուսումնասիրությունների վրա:

Հանդիպակաց ստուգումները վերանում են, վաղեմության ժամկետի 3 տարվա ժամկետը տարածվում է վերաստուգումների վրա, ստուգման փաստաթղթերը ստորագրելու ժամկետի ընդլայնումը, թեմատիկ ստուգման նպատակից դուրս գալու արգելքը, ավել վճարվածը հետ ստանալու հնարավորություն և այլն:

Էականորեն պարզեցվում ու ազատականացվում է հարկերի հաշվարկման և վճարման կարգը, որը հիմնականում կդրսևորվի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով հաշվանցումների կատարման և դեբետային մնացորդների օգտագործման ազատականացմամբ: Կրճատվում է հարկերի հաշվարկման և վճարման հարկային մարմիններին հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը: Վերանում է մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն մեկ այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարումներ կատարելու և դրա հետևանքով տույժերի ենթարկվելու հավանականությունը.

Կարգավորվում են ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակված դեբետային մնացորդների գումարները հարկման այլ դաշտում գտնվելու ժամանակաշրջանում  հաշվանցելու հետ կապված հարցերը,,:

Ամփոփելով իր խոսքը՝ Հերմինե Նաղդալյանը կոչ է արել խմբակցություններին  և ՀԿ-ներին, ընդհանուր դատողություններից զատ, փորձել կոնկրետ առաջարկություններով բարելավել ներկայացված օրենսգիրքը և  լուծել  նրա  նկատմամաբ հասարակության, պետության, գործարար համայնքի և հարկ վճարողների արդարացված և հիմանվորված պահանջները:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930