ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ իր ելույթում Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ կտրականապես դեմ է այս նախագծին. «ՀՀ տնտեսվարողների մասին խոսում եք՝ որպես որսի: Դուք որսորդն եք՝ իրենքն էլ՝ որսն են, ոնց անեք, որ բռնեք, չփախնեն: Էս Հարկային օրենսգրքով գնում եք նոր ընտրությունների՞, ի՞նչ եք ակնկալում: Սա դիվերսիա է՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ, բերելու է նոր արտագաղթի: Ի՞նչ է նշանակում, բերել, ասում են 118 մլն շրջանառության հարկը ժամանակավոր էր, պետք է իջացնենք: Ի՞նչ եղավ, որ պետք է իջացնեք: Գերի՞ են ընկել էս մարդիկ հարկային պլանի ձեռքը: Գերի՞ են ընկել մարդիկ, որ 10 տարի բերաններս փակում ենք, ասում ենք՝ ամեն ինչ բանակի համար, որ պարզվի, որ բանակում ամեն ինչ բարվոք չի: Հարգելիներս, դուք էն մարդիկ չենք, որ կարողանաք գերի վերցնեք ՀՀ տնտեսությունը: ՀՀ տնտեսությունը քվեարկում է ոտքով, գնում է երկրից: ՀՀ-ից հեռացել է լավագույն սերուցքը գործ անողների, որը գնացել եւ այլ երկրում է բարիքներ ստեղծում»:
Ըստ Գուրգեն Արսենյանի, քաղաքական մեծամասնությունը դրսի ծրագիր է իրականացնում՝ ո՞նց անի, որ ՀՀ տնտեսությունը վերջնականապես թաղի ու երկիրը դատարկի. «Ասում են՝ էս մեկն իջացնենք, էս մեկը՝ բարձրացնենք, ո՞ւմ հետ եք բարիշում, չհասկացա, գերի՞ ենք ընկել մենք ձեր ձեռքը: Փշալարի էս կողմից ենք նայում, իրանք էլ ավտոմատներով կանգնած էն բաներն են, հա՞: Ոչ, հարկային համակարգը ածանցյալ է, դոմինանտը չի ու ածանցյալները պետք է զբաղեցնեն իրենց ածանցյալների տեղը, ոչ թե մենք մտածենք ոնց անենք, որ գնանք իրանց հետ լեզու գտնենք, որ հանկարծ մեր ընտանիքները չդառնան անվճարունակ»:
Գուրգեն Արսենյանն ասաց, որ ՀՀ նախագահի մոտ է մտնելու, առանձնազրույց է ունենալու, որ ապացուցի, որ այս Հարկային օրենսգիրքը դիվերսիա է. «Մարդիկ էս ամբիոնից գալիս պատմում են, թե առաջ 24 ժամանոց փաստաթղթերի համակարգը հետո դարձրին 1 ժամանոց, հետո՝ 10 րոպեանոց, ոնց որ հարկատուները հանցագործներն են, իրանք էլ՝ վերակացուները: Ես ԱԺ-ի դահլիճում նստած ամոթ եմ ապրում, որ այսպիսի բաներ են հնչում: Ամաչում եմ այն մարդկանց համար, ովքեր ստեղծում, աշխատում են եւ հարկեր են վճարում: Ժամանակն է, որ քաղաքական մեծ ամուսնությունը եւ ընդդիմությունը իր վճռական խոսքն ասի:
Աղետալի հետեւանքների առաջ ենք կանգնելու, չենք ունենա մարդիկ, ովքեր նոր բան են ստեղծում, ովքեր կարողանում են հայկական արտադրանքի իրացումը դրսում իրականացնել: ԵՏՄ-ի մեջ եք մտել, փոխանակ ցույց տաք, թե որ բլոկներում կարող են ավելի արդյունավետ աշխատել, Դաղստանը 10 մլն զույգ կոշիկ է կարում, որ կյանքում կոշիկ կարելու հետ կապ չուներ, կարում է ու ապահովում ՌԴ-ի շուկայի մի մասը, էդ ո՞նց եղավ, խի՞ չեք գալիս ասում՝ ժողովուրդ, արտոնություն ենք տալիս էս ոլորտներին, աշխատեք: Դրել եք մամլիչի նման քամում եք, որ ի՞նչ անեք: Թողենք գնա՞նք սաղս, որ պրծնե՞նք ձեզանից, չի ստացվի, չեք հասնելու ձեր նպատակներին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այո, Պիտի թողնեք գնաք սաղդ, որ պրծնենք ձեզանից: Մենք պատվեր ունենք եւ այն պիտի կատարենք՝ Հայաստանը առանց հայերի:Եւ այդ ասպարեզում արդեն ունենք նշանակալի հաջողություններ՝ կամաց,կամաց ցվրվում եք:Եւ դեռ կունենանք:Ֆրշտե՞յն:
Никто не виноват, что армяне только продажных тряпок воспитывают, а не мужчин, которые бы смогли защитить свое имущество, семью и страну от наглых паразитов, политиков, а не убегать с зажатым хвостом. Мужики не в состоянии, так уберите традицию и ваши жёны защитят не только семью и дело, да и вас тоже. О чем все молчат и все знают – мужики- подкаблучники, которым льстят и ласкают эго, формируя иллюзию сильного мужика, что является мечтой и самообманом женщин. Но, увы теперь мужики слабее женщин и притворством факты не скроешь. Надо действовать в открытую … Чем отличаются политики Армении от врагов? Они хуже! Под чьим каблуком лучше жилось, теперь знайте. Вот почему эти дегенераты так к независимости стремились.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/06/14/703647/
© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից