Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչն սպառնացել է բերման ենթարկել Ռուզաննա Եղնուկյանին. «Ա1+» (տեսանյութ)

Հունիս 14,2016 14:14

Մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի ակցիայի ժամանակ Ռուզաննա Եղնուկյանի ճակատին վնասվածք հասցնողը դեռևս չի հայտնաբերվել։ Այս մասին «Ա1+»-ին ասաց տիկնոջ ամուսինը՝ Կարո Եղնուկյանը։

Նրա պատմելով՝ մի քանի օր առաջ ՀՔԾ-ի քննիչ Մինասյանը Ռուզաննա Եղնուկյանին քննչական է կանչել՝ հարցաքննության։ Կարո Եղնուկյանը փորձել է իմանալ՝ այդ ի՞նչ նոր հարցեր են տրվելու կնոջը, որ արդեն չորրորդ անգամ նրան հարցաքննության են կանչում։

«Ասացի, որ անիմաստ եմ գտնում տուժողին տանել-բերել, մանավանդ, որ նա ասում է հարվածից հետո չի հիշում, թե ինչ է կատարվել, ասելու նոր բան չունի այդ կինը։ Արդեն ասել է՝ ինչ որ կարող է ասել, ինչ որ տեսել է, ինչ որ կատարվել է»։

Ըստ Կարո Եղնուկյանի՝ սրանով քննչական մարմինը փորձում է ցույց տալ, թե գործ է անում՝ բացահայտելու ոստիկանին, ում հարվածից կինը վնասվածք էր ստացել։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930