Աշխարհահռչակ դերասանուհի Սոֆի Լորենը բարեգործական այցով ժամանել է Վրաստան։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։
80-ամյա դերասանուհին Վրաստան է ժամանել վրացական օպերային երգչուհի Նինո Սուրգուլաձեի բարեգործական ֆոնդի կազմակերպած միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում նախատեսվում է, որ Լորենին կընդունեն վրաց պատրիարք Իլյա Երկրորդն ու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրկաշվիլին։
Սրանից բացի` նախատեսվում է նաև, որ Լորենը ներկա կգտնվի 2016թ. հունիսի 15-ին կայանալիք «Սիրո համար» ներկայացմանը։
Նախատեսվել է Սոֆի Լորենի՝ Վրաստան կատարած այցելությունից ստացված ամբողջ հասույթն ուղղել ծանր հիվանդություններ ունեցող երեխաների ապաքինմանը։