Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց պառկած քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարու համար շտապ օգնություն եկավ: Ամենայն հավանականությամբ, արեւի տակ երկար պառկելն էր պատճառը նրա ինքնազգացողության վատացման:
Հիշեցնենք, որ նրան թույլ չեն տվել մասնակցել քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին, որն այս պահին ընթանում է:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կատարելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ