Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն միշտ է գործակցելու Ադրբեջանի հետ». Ալեքսանդր Իսկանդարյան

Հունիս 14,2016 13:23

«Այն, ինչ կատարվում է, Մինսկի գործընթացը վերակենդանացնելու համար է, որպեսզի այն գոյություն ունենա որպես քաղաքական անվտանգության երաշխիք: Չեմ կարծում, որ լուրջ հաջողությունների կարելի է հասնել: Առավելագույնը` կհաստատվի հանդիպումը եւ փորձ կարվի մյուս հանդիպումը նշանակել, որպեսզի պահպանվի շփումը»,-«Անդրադարձ» մամուլի ակումբում հունիսի 14-ին ասաց «Կովկաս Ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով հունիսին սպասվելիք ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից,- «Չեմ կարծում, որ իրական պատերազմի հավանականություն կա, բայց համանախագահները ցանկանում են շարունակել գործընթացը` ինչ որ «ստատուս քվո» ապահովելու համար: Եթե լինի հանդիպում, դա կլինի հենց արդյունքը»:

Իսկանդարյանի համոզմամբ` Ադրբեջանը լուրջ դիմադրելու է շփման գծում մոնիթորինգի մեխանիզմի ներդրմանը. «Ադրբեջանի մոտ հետաքննության մեխանիզմներ ներդնելու ցանկություն չկա: Աշխարհում չկան մարդիկ, որոնք չգիտեն` ով է առաջինը կրակում: Ադրբեջանցիները կրակելու պատճառ ունեն: Եթե ադրբեջանական կողմից կրակոցներ չլինեն, հայկական կողմից էլ չեն լինի»:

Քաղաքագետը չի բացառում, որ նախագահների հանդիպումից հետո ռազմական գործողությունները կվերսկսվեն, բայց չի կարծում, որ դրա վրա անմիջականորեն ազդի հենց նախագահների հանդիպումը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` բանախոսը նշեց, որ Ռուսաստանն իր շահն ունի Ադրբեջանում եւ Հայաստանում եւ դա մշտական ձեւաչափ է. «Հիմա քննարկում են Իրան-Ադրբեջան-ՌԴ ծրագրերը, որոնք ՌԴ-ն շարունակելու է իրականացնել: Այս խնդրին մենք հաճախ ճիշտ չենք նայում: Ինտենսիվ գործակցություն է ընթանում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ` զինտեխնիկայի մատակարարման գործով, բայց ՌԴ-ն միշտ է գործակցելու Ադրբեջանի հետ` որոշ հարցերում ավելի լուրջ, քան մեզ հետ: Մենք ապրելու ենք սրանով, սա միշտ գոյություն է ունենալու: Մենք էլ ունենք համապատասխան հարաբերություններ ՌԴ-ի եւ Ուկրաինայի հետ, որի հետ ՌԴ-ն պատերազմում է: Մի խոսքով` յուրաքանչյուրն իր քաղաքական ծրագիրն ունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930