Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարին կրկին պառկել է

Հունիս 14,2016 13:12

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց այս պահին կրկին պառկել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա այս անգամ պառկել է ի նշան բողոքի՝ իրեն թույլ չեն տալիս մասնակցել քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին:

«Ասում են՝ իրավունք չունես… այս երկրում ցանկացած չինովնիկի քմահաճույքը օրենք է, այս կարգադրիչին ասել են՝ թույլ չտաս եւ դա իր համար օրենք է: Ես ընդամենը իմ կարծիքն եմ հայտնել՝ չեմ հարգում ՀՀ դատական համակարգը»,- դժգոհեց Վարդգես Գասպարին:

Vardgez GaspariՀիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կատարելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930