«Հայկական եւ ռուսական ՀՕՊ համակարգերը տեխնիկապես միավորված են: Դա լա՞վ է, թե ոչ` չգիտեմ, բայց դատեք ինքներդ` Հայաստանը փոքր երկիր է, իսկ փոքր երկրները անվտանգության ապահովման խնդիր ունեն: Որոշեք` ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգի հնարավորություններից օգտվելը լա՞վ է, թե՞ վատ»,-«Անդրադարձ մամուլի ակումբում այսօր` հունիսի 14-ին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրին:
Իսկանդարյանը շարունակեց հարցադրումը «Լա՞վ է, թե վատ օգտվել ՌԴ ռադիոլոկացիոն կայաններից` տեսնելու համար, թե ինչ է կատարվում Ադրբեջանի, Թուրքիայի, Իրաքի եւ Իրանի տարածքում»:
Իսկանդարյանի խոսքով` այլ է հարցը, որ «Ֆեյսբուքում» ի հայտ եկած «քաղաքագետները» եւ «ռազմական փորձագետներն» անհիմն քննադատում են ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հակաօդային պաշտպանության համաձայնագիրը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ