Չնայած 2016թ. հունիսի 12-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի նույնասեռականների գիշերային ակումբում տեղի ունեցած սարսափելի իրադարձություններին, 2016թ. հունիսի 19-ին և 26-ին Ստամբուլում ցույցեր կկազմակերպվեն՝ ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների իրավունքների։ Այս մասին տեղեկացնում է «Ակօս»-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ստամբուլի սեռական փոքրամասնությունների համայնքը ներկայացնող Քըվըլջըմ Արաթը. «Այդպիսի կոտորածներ բազմիցս եղել են Թուրքիայում և շատ այլ երկրներում։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներն իրականացվում են մարդաշատ ցանկացած տեղում կամ որևէ հիմնարկում։ Իրականացվում են փողոցներում։ Նրանց թիրախային խումբը բավականին լայն է։ Մենք էլ, այսպես, թե այնպես, ամեն կերպ բռնաճնշումների ենք ենթարկվում, բայց շարունակելու ենք պայքարել»։