«Ազգի հերոսն եկավ»,- այս բացականչությամբ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դիմավորեցին Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանին:
Նա այսօր դատարանում կշարունակի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստում հարցաքննությունը:
Այսօրվա նիստում էլ Գեւորգ Սաֆարյանի համակիրներից մեկը դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ դատարան գալիս ոտքի չկանգնեց ու դատարանի որոշմամբ հեռացվեց դատական նիստերի դահլիճից:
Գեւորգ Սաֆարյանի պաշտպանը՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը Խաչատրյանի ութ տարբեր ցուցմունքներում արձանագրած իր հակասություններն է այս պահին ներկայացնում:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կատարելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ