Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Հերմինե Նաղդալյանին. «Ասում ա՝ խմեք թրմօղի եւ քշեք հեծանիվ, բեռներն էլ էշով տեղափոխենք, չէ՞» (Տեսանյութ)

Հունիս 14,2016 12:37

«ՀՀ-ում 615 հազար վարձու աշխատող կա, նրանք ստանում են աշխատավարձ եւ վճարում եկամտահարկ: Նրանցից 254 հազարը պետական բյուջետային աշխատողներն են, որոնք առաջնային հարկատու չեն, որովհետեւ նրանց աշխատավարձը ձեւավորվում է ուրիշ հարկատուների ձեւավորած հարկերից: Ստացվում է, որ ՀՀ-ում ակտիվ հարկատու հանդիսացող 361 հազար մարդ կա, անհատ ձեռներեցների հետ միասին՝ 410 հազար մարդիկ են, որոնց գործունեության արդյունքում ձեւավորվում է մեր պետական եկամուտների հիմնական մասը: Հիմա պետությունը փոխանակ նրանց փայփայի, այնպես անի, որ նրանք ավելանան, նրանք պակասում են եւ նրանց հարկային բեռը տարեցտարի ավելացնում է»,- ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի քննարկումը շարունակվում է, եւ այսպիսի կարծիք ունի օրենսգրքի մասին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ այդ 361 հազար աշխատողների վրա է ընկած 525 հազար թոշակառուների թոշակի վճարման բեռը: Դեռ 2018-ի հունվարի 1-ից ավելանալու է 5 տոկոս պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը. «Էս 400 հազար մարդուն մեր պետությունը բռնել ու սենց քամում ա, քամում ա, մինչեւ ո՞ւր: Արդյունքը ի՞նչ ա՝ արտագաղթի տեմպը, գործազրկության մակարդակի աճը: Միրումյանն ասում է՝ տեսեք եկամտահարկը մոտ 450 հազար մարդու համար նվազում է, այո, ճիշտ է, օրինակ, 70 հազար աշխատավարձ ստացող մարդու համար նոր Հարկային օրենսգրքով ամսական 980 դրամով նվազում է եկամտային հարկի բեռը, սրա փոխարեն ի՞նչ է ստանում՝ ակցիզային հարկի մի հատ մեծ փաթեթ: Թանկանալու է ծխախոտը, հլը ծխախոտը մի կողմ, թանկանալու է օղին: Մեր կառավարությունը հպարտանում է, ասում է՝ հա, մենք ալկոհոլային խմիչքի վաճառքը չենք խրախուսում: Այսինքն, էս մարդիկ Նոր տարի չե՞ն անելու, ծնունդ չե՞ն անելու, բա մարդկանց տունը մի օր հյուր չի՞ մտնելու, մի շիշ արաղ չունենա՞ն դնեն հյուրի առաջ: Պետությունով ընկել եք էդ մի շիշ արաղի հետեւից, որ հանկարծ մի շիշ արաղն էլ չլինի: Թանկանում է նաեւ դիզվառելիքը, բենզինը, լիցքավորման գազը»:

Նիկոլ Փաշինյանը հեգնեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, որն իր լուծումն էր առաջարկել. «Ասում ա՝ խմեք թրմօղի եւ քշեք հեծանիվ: Բեռներն էլ էշով տեղափոխենք, չէ՞, վարուցանքն էլ գութանով անենք: Շարքային տրանսպորտն էլ ֆայտոնով ենք անելու: Ասում եք՝ թրմօղի խմեք, գինի խմեք, դրանք 1.5 անգամ թանկ են: Մարդկանց ոնց որ ասեն՝ ձուկը թանկացել ա, ասեք՝ ոչինչ, սեւ իկրա կուտեք: Դուք կուտեք, բա մյուսնե՞րը»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ խոշոր օլիգարխների գազալցակայաններին. «Բոլոր պետական հիմնարկները գիտեն, որ գազի լցակայաններում կա երկու խողովակ: Մեկի վրա հաշվիչ կա, մյուսի վրա չկա: Կառավարության հետ պայմանավորվում են էդ տարի հաշվիչով խողովակը ոնց բացեն, հետո ոնց փակեն: Փոխանակ գնան էդ խողովակի հետեւից, ընկել են սպառողների վրայի բեռն են ավելացնում: Հետո էլ ասում են՝ էդ ո՞նց եղավ օլիգարխները 1-2 տարում հարստացան: Տե՛նց եղավ»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ելույթից հետո իր անհամաձայնությունը հայտնեց՝ ասելով, որ երկու օր է լսում է՝ Հարկային օրենսգրքում շատ լավ փոփոխություններ կան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930