Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զավեշտալի վիճակի մեջ է հայտնվել իր հերթական ելույթի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Էրդողանը ողջույնի խոսքը սկսել է «Հարգելի´ պատգամավորներ» արտահայտությամբ։ Անմիջապես հիշելով, որ սրահում ներկա է նաև Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանը, և սկզբում պետք էր հենց նրան ողջունել, Էրդողանը ծիծաղել է և ասել. «Արարողակարգային սխալ թույլ տվեցի։ Կատարածս սխալի համար ներողություն եմ խնդրում։ Ինչ էլ որ լինի, պարոն Իսմայիլը սովոր է այսպիսի բաների»։
Այս հայտարարությունից հետո սրահում ներկա Իսմայիլ Քահրամանը ծիծաղել է և ծափահարել նախագահ Էրդողանին։