Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքը հենց ձեր՝ ՀՀԿ-ականների գաղափարական հոր մասին է. «Ժողովուրդ»

Հունիս 14,2016 12:02

Այն, որ ռուսական կողմը հանգիստ չէր ընդունելու Նժդեհի արձանի բացման փաստը, որեւէ մեկի համար չպետք է անակնկալ լիներ։ Եվ եթե ՀՀԿ-ում իսկապես անհանգստանում էին հայ-ռուսական անամպ հարաբերությունների համար եւ չէին ցանկանում, որ ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործեր այս առիթը, ինչպես իրենք են սիրում ասել՝ «սեպ խրելու համար հայ-ռուսական հարաբերություններում», ապա առնվազն այսքան տարվա ընթացքում պարտավոր էին իրենց ռուս գործընկերներին ներկայացնել Նժդեհի իրական գործունեությունն ու դերակատարությունը, այդ թվում եւ ֆաշիստների հետ համագործակցության մասով։

Ի վերջո, ինչ է նշանակում, թե ռուսները պարզապես «լավ տեղեկացված չեն»։ Բա տեղեկացնեիք, բա ինչի համար են այդքան միջխորհրդարանական խմբերը, ԱԳՆ-ի համապատասխան վարչությունները, ԳԱԱ համապատասխան բաժինները, տարբեր կրթական ծրագրերը, Ռուսաստանում հայերի միությունը, տարատեսակ մեդալներ ստացող ու այստեղ պուտինյան ակումբներ բացող, կիսելյովներ տանող-բերող գործիչները, եւ վերջապես՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։ Բա այսքան ժամանակ ձեր բոլորի բանուգործը որ՞ն է եղել։

Խոսքը հենց ձեր՝ ՀՀԿ-ականների գաղափարական հոր մասին է, եւ եթե հանրապետականներդ լինեիք Նժդեհի գաղափարախոսության եւ արժեքների իրական կրողները, ապա պիտի որ վիրավորական համարեիք այն, որ ՌԴ-ում «լավ տեղեկացված չեն» Գարեգին Նժդեհի ով լինելու մասին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930