Լրահոս
Օրվա լրահոսը

«Տապանաքար պիտի պատվիրենք». Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀ տնտեսության անփառունակ վախճանի մասին (Տեսանյութ)

Հունիս 14,2016 12:04

«Եթե այս նախագիծն այս կերպ ընդունվեց, նշանակում է, որ մենք մի հատ գրանիտից տապանաքար պիտի պատվիրենք ու դնենք ՀՀ տնտեսության վրա եւ գրենք՝ վախճանվեց անփառունակ վախճանով»,- Հարկային նոր օրենսգրքի մասին այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում այսպիսի տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա վստահ է՝ այս նախագիծը հարկերը քամելու համար է. «Երկու տարբերակ կա հարկային մուտքերն ավելացնելու, մեկը՝ կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարն է, մյուսը՝ այս տարբերակը, որը բերել է կառավարությունը: Շրջանառության հարկի շեմը կրկնակի իջեցնելով, որը բացարձակապես անընդունելի է, հարկաքամ է անում փոքր ու միջին ձեռնարկատերերին: Կոռուպցիայի դեմ սրբազան պայքար էիք հայտարարել, երեկ տոնեցինք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի մեկ ամիսը: Կարո՞ղ ենք ընդունել, որ այդ տարբերակն այլեւս անարդյունավետ է: Պայքարեք կոռուպցիայի, ստվերի դեմ, ավելացրեք հարկային մուտքերը: Էդ ի՞նչ է, կարո՞ղ է կոռուպցիան «Անորսալի Ջոն» է, տեղերը չգիտեք, մենաշնորհները «Անորսալի Ջոն» են, չեք կարողանում մոնոպոլիստներին գտնեք: Հարկերը շրջանցողների տեղն էլ գիտեք, մենաշնորհատերերի տեղն էլ գիտեք: Գնացեք պայքարեք կոռուպցիայի, ստվերի դեմ, ՀՀ տնտեսությունը կոռոզիայի ենթարկող խայտառակ մենաշնորհների դեմ»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ամբողջ օրենսգրքում մանր թակարդներ են տեղադրված ՓՄՁ-ների դեմ: Նա կոչ արեց ոլորտի շահառուների հետ նախագիծը նախ քննարկել. «Ինչպե՞ս է լինում, որ դուք ասում եք՝ շատ լավ նախագիծ է, բայց ոլորտի շահառուները դժգոհ են, մազոխիստնե՞ր են ոլորտի շահառուները, որ վատ նախագիծը չուզենան անցնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930