Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի ներքին գործերի նախարարը սպառնացել է թուրքերին. «Հյուրիեթ»

Հունիս 14,2016 11:55

Գերմանիայի ներքին գործերի նախարար Գյունթեր Քրինգսն անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծին կողմ քվեարկած թուրքական արմատներ ունեցող 11 պատգամավորի հասցեին հնչող քննադատություններին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։

Գերմանացի նախարարն ասել է, որ իր երկիրն անհանգստացած է Գերմանիայի խորհրդարանականների հասցեին հնչող սպառնալիքներով։ Նախարար Քրինգսը Գերմանիայում ապրող թուրքերին կոչ է արել չլսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած հայտարարությունները. «Այս կերպ խոսող և մտածող անձինք չեն ինտեգրվել Գերմանիային և Գերմանիայի արդարադատության համակարգին»։

Գերմանիայի ներքին գործերի նախարարն իր խոսքն ուղղել է իր երկրում ապրող թուրքերին, ասելով, որ այն մարդիկ, որոնք կշարունակեն սպառնալիքներ հնչեցնել խորհրդարանականների հասցեին՝ կարող են խնդիրներ ունենալ Գերմանիայում բնակության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930