Լրահոս
Օրվա լրահոսը

Ջաբրաիլում արված Հակոբ Պողոսյանի դիմանկարներից չորսը դարձան այդ տղաների վերջին լուսանկարները

Հունիս 14,2016 11:47

«Կռվի ժամանակ, երբ մի պահ փոխադարձ կրակը դադարեցնում էին, իրենք մինչեւ խոսում, վիճում էին՝ ես էդ պահին իրենց էի նկարում, որ անմիջական լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը, որը բացի հայ կինոյում ունեցած մեծ ավանդից՝ 1990-ական թվականներին արցախյան պատերազմի տարիներին եւս իր ներդրումը մեծ էր: Բազում զինվորների է անմահացրել լուսանկարների եւ տեսանկարահանումների միջոցով:

Levon Atoyanc«Նրանց մեջ բնական ուժ կար՝ եղեռնի օրերից մեր մեջ մնացել է, իսկ մերօրյա տղաների մեջ այլ է, քանի որ արդեն կանոնավոր զորք ունենք: Այն թվերին տղերքը երկիր էին ստեղծում, իսկ ներկայիս զինվորների թիկունքում արդեն ձեւավորված երկիր կա»,- նշեց պարոն Աթոյանցը:

7 6 4Երեկ Նարեկացի արվեստի միությունում ցուցադրվում էր նրա եւ Հակոբ Պողոսյանի զինվորական դիմանկարների շարքից մի հատված: Լեւոն Աթոյանցի 90-ական թվականների արված լուսանկարների կողքին կախված էին մերօրյա զինվորների դիմանկարները:

Ցուցահանդեսի բացումը սկսվեց Լեւոն Աթոյանցի ֆիլմի ցուցադրումով, որը պատմում էր Հայրենական պատերազմի ժամանակ ռազմաճակատից մի դրվագ: Պարոն Աթոյանցին Նարեկացի արվեստի միության կողմից անակնկալ էր սպասվում՝ այն ֆիլմերի տեսագրությունները, որոնք նա կորցրել էր եւ չուներ:

Նա իր բոլոր «հերոսներին» հիշում է աչքերով. «Ինչքան էլ ժամանակ անցնի, որտեղ տեսնեմ՝ կճանաչեմ: Շատ մարդկանց լուսանկարել եմ, որ պատմությունը հիշեմ»:

Իր խոսքերով այնպիսի լուսանկարներ էլ կան, հոսպիտալներում արված, որ այդպես էլ չի չօգտագործել՝ սարսափելի էին, նշում է նա:

10 2Վրաստանում ծնված, կրթություն ստացած 86 ամյա կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը հայի տեսակի համար տեղափոխվել է Հայաստան եւ այստեղ ստեղծագործել: «Այն կերպարը, որ ունի հայը՝ մաքրությունն, խելոք աչքերը, ոչ մի ազգի մոտ չես գտնի: Մեկ էլ բասկերի, իռլանդացիների աչքերն են մեր աչքերին շատ նման, այն էլ նրանց արմատները հայկական են՝ դրա համար»:

Նա ունի իր հստակ պատասխանը այն մասին, երբ հարցնում են՝ բայց հայերը «ներսում» իրար հետ կռվում են. «Խելոք ազգը չի կարող չկռվել: Վրացիները, որ հարյուր հոգով մի երգ են երգում՝ աշխարհին ոչինչ չեն տվել»:

Hakob PoghosyanԼուսանկարիչ Հակոբ Պողոսյանը, որ ե՛ւ 90-ական թվականներին է եղել ռազմաճակատում, ե՛ւ այս տարվա ապրիլյան մարտերի ժամանակ. «Եթե այն ժամանակ 40 տարեկան տղամարդիկ երիտասարդներին պահում էին իրենց թիկունքում, այս տարվա մարտերի ժամանակ հակառակն էր՝ 18-20 տարեկան տղերքը չէին թողնում տարիքով մեծերին առաջին գիծ գնան»:

Նա առանձնացրեց իր սիրելի նկարներից, որը նկարել էր «Եղնիկներում», երբ զինվորներից մեկը գրկել է մյուսին. «Անձրեւոտ օր էր, ես ինչքան փորձում էի նկարել այդ զինվորին՝ խուսափում էր, ամաչում էր նկարվել: Ապրիլի 4-ն էր եւ մարտերից հետո նրա հագուստը պատռված ու ցեխոտ էր, ու նա չէր ուզում, որ հարազատները նրան այդ ձեւով տեսնեին»:

Հակոբ Պողոսյանի խոսքերով՝ այդ օրերին միայն մտածել է, որ ավելի շատ զինվորների դեմքեր նկարի: Ցավոք, Ջաբրաիլում արված դիմանկարներից չորսը դարձան այդ տղաների վերջին լուսանկարները. «Հուզումնալից պահ էր ինձ համար այն, երբ լուսանկարում էի տղաներին ու նրանք սկսեցին պատմել իրենց զոհված ընկերների մասին (պատմում էր եւ դարձյալ հուզվում), թե ինչպես են նրանք զոհվել: Զգացի, որ ես չեմ խոսում 18-20 տարեկան զինվորների հետ՝ հասուն, պատերազմ տեսած մարդիկ են»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930