Ֆրանսիայի հյուսիսային Իվելին շրջանում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը։
Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը 25-ամյա Լարոսի Աբալը հարձակվել է իր 42-ամյա հարևանի վրա և դանակի մի քանի հարված հասցնելով` սպանել է նրան։ Հանցագործությունից հետո երիտասարդն որոշել է գերի վերցնել նաև տղամարդու կնոջն ու մանկահասակ երեխային։
Դեպքի կապակցությամբ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որից անմիջապես հետո ֆրանսիացի ոստիկանները գործողություններ են ձեռնարկել տղամարդու կնոջն ու երեխային փրկելու համար։ Ձեռնարկված գործողությունների արդյունքում երիտասարդն ոչնչացվել է, բայց մինչ այդ, նա սպանել է նաև տղամարդու կնոջը։ Ընտանիքի 3-ամյա զավակը չի տուժել։
Հաղորդվում է, որ սպանված կինն ու տղամարդը ֆրանսիական ոստիկանության աշխատակիցներ են եղել։
Կարդացեք նաև
Դեպքի կապակցությամբ խոսել է այդ երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կայացած արտակարգ խորհրդակցությունից հետո Կազնևը տեղի ունեցածը «Կեղտոտ ահաբեկչություն» է որակել։