Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. «Խնդրեմ, փոխանցեք Մ. Զախարովային այդ առիթով էլ զարմանալ». «Հայկական ժամանակ»

Հունիս 14,2016 11:32

«Հայկական ժամանակի» հարցերին երեկ պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը

– Պարոն Ֆարմանյան, Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը սպառնում է դառնալ ՀՀ-ի եւ ՈԴ-ի միջեւ միջպետական սկանդալի  պատճառ։ Ո՞րն է խնդիրը։

– Սեփական ճաշակից ելնելով ու պահի թելադրանքով պայմանավորված, պատմության, ընդ որում, այլոց պատմության անիրազեկ ու կամայական վերանայումը անշնորհակալ եւ քաղաքական տեսանկյունից խիստ վտանգավոր գործ է։ Ժողովուրդների հիշողությունը, պատմությունը բյուրեղացնում, հերոսացնում է այն անհատներին, որոնց մեծագործության

արդյունքում տվյալ ժողովուրդը ունեցել է պատմական նշանակալի ձեռքբերումներ։ Վիրավորելով որեւէ ժողովրդի հերոսի, վիրավորում ես տվյալ ժողովրդի հավաքական հիշողությունը եւ ազգային զգացումները։

Անխոս, Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի հազարամյակների պատմության ամենաերեւելի հերոսներից է։ Այն, որ Լեռնահայաստանը՝ Զանգեզուր-Սյունիքը 1918-1921թթ. խառնակ ժամանակներում մնաց հայկական, դրանով իսկ չեզոքացնելով պանթուրքական գաղափարախոսների մինչ օրս չիրականացված գլխավոր նպատակը՝ Թուրքիան կապել Ադրբեջանի հետ, դա նախեւառաջ Անդրանիկի ու Նժդեհի պատմական բացառիկ դերակատարության հետեւանք է։

Ես չէ, որ ՌԴ ԱԳՆ-ին պետք է հուշեմ, թե հատկապես որ երկրի դեմ էր ուղղված ու այսօր էլ ուղղված է պանթուրքական գաղափարախոսության կենսագործումը։ Իսկ եթե Մարիա Զախարովան ու ՌԴ ԱԳՆ-ն «զարմանալու» անհաղթահարելի ներքին մղում ունեն, ապա, խնդրեմ, թող զարմանան նախեւառաջ այն փաստի առիթով, որ Ի. Ալիեւի՝ 2013 թ. նոյեմբերի 22-ի հրամանագրով՝ ողջ 2014 թ. ընթացքում Ադրբեջանում, Թուրքիայում ու նաեւ ՌԴ տարբեր քաղաքներում պետականորեն, տարբեր կալիբրի ռուս չինովնիկների մասնակցությամբ նշվեց մուսավաթական կուսակցության առաջնորդ, 1918 թ. Ադրբեջանի նորաստեղծ առաջին հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեի ծննդյան 130-ամյակը։ Չմոռանանք, որ խոսքը հենց այն նույն Ռասուլզադեի մասին է, որը Ադրբեջանի խորհրդայնացումից հետո փախավ արտերկիր, իսկ 1941 թ., երբ խորհրդային ժողովուրդները արյունալի պայքար էին մղում նացիզմի դեմ, սեփական կամքով մեկնեց Բեռլին, համագործակցության ձեռք մեկնեց Վերմախտին, կազմավորեց ու ղեկավարեց ՍՍ-ի կազմում գործող ադրբեջանական լեգեոնը, որի կազմում Խորհրդային Միության դեմ կռվում էին շուրջ 25000 ադրբեջանցիներ, արյան մեջ խեղդելով Վարշավայի խաղաղ բնակչությանը։

Խնդրեմ, փոխանցեք Մ. Զախարովային այդ առիթով էլ զարմանալ եւ պահանջել Զաքաթալայից, Գյանջայից ու այլ քաղաքներից հեռացնել Մամեդ Էմին Ռասուլզադեի հուշարձաններն ու պատժել բոլոր այն ռուս պաշտոնյաներին, ովքեր 2014 թ. մասնակցել են ՌԴ տարբեր քաղաքներում Ռասուլզադեի 130-ամյակին նվիրված միջոցառումներին, իսկ Ի. Ալիեւից պահանջել չեղյալ համարել իր իսկ հրամանագիրը։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930