ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2016թ. հունիսի 16-ին պատրաստվում է այցելել Օրլանդո։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Usa Today լրատվականը։
Աղբյուրը մեջբերել է այս կապակցությամբ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստի մեկնաբանությունը. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը մտադիր է այցելել Օրլանդո (նահանգ Ֆլորիդա), որտեղ հանգստյան օրերին սպանվել է 49 մարդ (ոստիկանության հետ հրաձգության արդյունքում ոչնչացվել է նաև հանցագործությունն իրականացնողը՝ այդպիսով սպանվածների թիվը դարձել է 50,-խմբ)»։
Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 12-ին ԱՄՆ Օրլանդո քաղաքի նույնասեռականների համար նախատեսված գիշերային ակումբ այցելած 29-ամյա երիտասարդն անկանոն կրակ էր բացել ներկաների ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է 49 մարդ։