Լրահոս
Օրվա լրահոսը

Պիեռ Ռիշարը՝ Հայաստանի մասին. «Աշխարհին քաղաքակրթություն է տալիս». «Հրապարակ»

Հունիս 14,2016 11:06

Ֆրանսիա այցելած հայ զբոսաշրջիկների խումբը հաճելիորեն զարմացել է, երբ Բել-Էվեկ ապրանքանիշը կրող գինու դեգուստացիոն սրահում իրենց դիմավորել է աշխարհահռչակ դերասան եւ ռեժիսոր Պիեռ Ռիշարը։ Անակնկալի եկած հայերը հենց դերասանից էլ տեղեկացել են, որ Բել-Էվեկ գինին արտադրում է Ռիշարի ընկերությունը՝ նրա իսկ աճեցրած խաղողի բարձրորակ հումքից։

Զբոսաշրջիկների խմբից Գոհար Ղուկասյանի փոխանցմամբ՝ աստղային կոչված հիվանդությունը խորթ է հանրահռչակ դերասանին։ Նույնիսկ զարմացել է՝ իմանալով, որ ճանաչված է Հայաստանում։ Երբ ասել են, որ Հայաստանում ապրողները լավ տեղեկացված են իր արվեստին ու անգիր գիտեն նրա կերտած դերերը, եւ ուրախացել է, եւ զարմացել։ Ինչպե՞ս, Հայաստանում ինձ ճանաչո՞ւմ են՝ անկեղծորեն զարմացել է մեգաաստղը։

«Այդ պահին հիշեցի նաեւ մեկ այլ աշխարհահռչակ դերասանի՝ Ալեն Դելոնի զարմանքը, երբ այստեղ՝ մեր երկրում հասկացավ, որ հայերն իրեն ոչ միայն ճանաչում, այլեւ շատ սիրում են»,- ասաց տիկին Գոհարը՝ ավելացնելով. «Այդքան մեծ ու այդքան համեստ…»։

Հայ զբոսաշրջիկների նկատմամբ Պիեռ Ռիշարն առանձնակի վերաբերմունք է ցուցաբերել։ Ասել է, որ Հայաստանը ճանաչում է որպես հին ու հարուստ մշակույթ ունեցող երկիր, որն «աշխարհին քաղաքակրթություն է տալիս»։

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930