Լրահոս
Օրվա լրահոսը

Հենության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ  բարձր մակարդակի վրա՝ ծրագրային ապահովման 86%-ը անօրինական է

Հունիս 14,2016 10:55

Համաձայն Բիզնես Ծրագրային Ապահովման Ալիանսի (BSA) ուսումնասիրության արդյունքների, հենության մակարդակը Հայաստանում հարեւան երկրների համեմատ առավել բարձր է։ Վերջին տարվա ընթացքում հենության մակարդակը մնացել է նույնը, մինչդեռ կիբեր սպառնալիքների ռիսկերը գնալով աճում են:

Հայաստան, 31-ը Մայիսի, 2016թ Անկախ կիբեր սպառնալիքների բարձր մակարդակի, օգտատերերը շարունակում են տեղադրել և ակտիվորեն օգտագործել ոչ լիցենզավորված ծրագրային ապահովման փաթեթներ։ Այսպիսի եզրակացության հիմքում ընկած է Բիզնես Ծրագրային Ապահովման Ալիանսի վերջերս իրականացրած մեծամասշտաբ «2016 Global Software Survey» ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին որ Հայաստանում 2015թ-ին համակարգիչների վրա տեղադրված ծրագրային ապահովման 86%- ը եղել են ոչ լիցենզավորված։ Անցյալ տարվա համեմատ հենության մակարդակը մնացել է նույնը։

Հետ սովետական երկրներում ոչ լիցենզավորված ծրագրային ապահովման օգտագործումը նվազել 1-6 տոկոսով։ Հենության հետ պայքարի լավագույն արդյունք ցույց է տվել Վրաստանը։ Հյուսիսային Ամերիկայի երկրներում ոչ լիցենզավորված ծրագրային ապահովման օգտագործման մակարդակը նվազել է մինչև 17%, Արևմտյան Եվրոպայի երկրներում հենային ծրագրերի օգտագործման մակարդակը իջել է 1%-ով, կազմելով ընդհանուր 28%:

Ինչ վերաբերվում է Արևելյան Եվրոպայի ընկերություններին ապա հենության մակարդակը այդ երկրներում կազմում է՝ Ռուսաստանում- 64%, Լատվիայում -49%,  Լիտվայում- 51%, Լեհաստանում -48% և Էստոնիայում-42%։

Համաձայն Բիզնես Ծրագրային Ապահովման Ալիանսի ուսումնասիրության 2015թ-ին ամբողջ աշխարհում համակարգիչների մեջ տեղադրված ծրագրային ապահովման 39%-ը եղել է ոչ լիցենզավորված։ Համեմատած նախորդ տարվա տվյալների այդ ցուցանիշը կրճատվել է 4%-ով։ Ըստ Microsoft-ի կիբերհանցագործությունների միջազգային կենտրոնի տվյալների անցյալ տարի ԱՊՀ երկրների օգտվողների 80% -ը դարձել են կիբեր հարձակումների զոհ, իսկ փոքր և միջին բիզնեսի 97,5% -ը, առնվազն մեկ անգամ ենթարկվել է կիբեր սպառնալիքների։

Հենությանը դիմակայելու համար Microsoft-ը խորհուրդ է տալիս օգտատերերին օգտագործել միայն լիցենզավորված ծրագրային փաթեթներ, անցկացնել պարբերական սեմինարներ ընկերության անվտանգության վերաբերյալ, ինչպես նաև օգտագործել հատուկ ծրագրեր տվյալների ապահովման համար։ Microsoft-ը հայտարարում է որ ընկերությունների մեծամասնությունը կարող են նվազեցնել կիբեր հանցագործությունների ռիսկայնությունը, որոնք կապված են ոչ արտոնագրված ծրագրային ապահովման օգտագործման հետ, որոնք ձեռք են բերվում չստուգված աղբյուրներից` իրականացնելով SAM (ծրագրային միջոցների կառավարման գործիք), որը այսօր հասանելի է Հայաստանում։

«Կիբեր հարձակումների թիվը բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում գնալով աճում է։ Կարելի վստահորեն ասել որ կիբերհանցագործությունները անմիջականորեն կապված են ոչ լիցենզավորված ծրագրերի օգտագործման հետ։ Ամեն տարի ստեղծվում են 300 միլիոնից ավել նոր վնասակար հաքերային ծրագրային փաթեթներ, և օրական կատարվում են մոտ 1 միլիոն կիբեր հարձակումներ»,- ասում է Դմիտրի Բերեսնյովը՝ ԱՊՀ երկրներում ծրագրային ակտիվների կառավարման եւ լիցենզավորման պայմանների համապատասխանության ստուգման գծով տնօրեն։ «Կիբեր սպառնալիքներից խուսափելու և անձնական տվյալների գողության ռիսկերը նվազեցնելու համար մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել միայն լիցենզավորված ծրագրեր, քանի որ հենային ծրագրերը վտանգավոր են: Մասնավորապես նրանցից շատերի մեջ կան տեղադրված անձնական տվյալները հետևելու և հետագայում գողանալու միջոցներ։ Հենց դա է դրդապատճառը որ միջին հենային կայքը միջինում ծախսում է ամսեկան 30000 ԱՄՆ դոլար իր վեբ կայքի առաջմղելու համար»։

 

Microsoft ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930